Տնտեսական15:29, 26 Մարտ 2024
Թուրքիան մտադիր է ԱՄՆ արտահանվող պարենամթերքի ծավալը հասցնել 5 մլրդ դոլարի
Թուրքիայի «Էգեյան տարածաշրջանի չոր մրգերի և ապրանքների արտահանողների միության» նախագահ Մեհմեդ Ալի Ըշըքը խոսել է գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների մասին:
Նա հայտնել է, որ ԱՄՆ իրականացված արտահանման ծավալները Թուրքիայից պարենամթերք արտահանողների շնորհիվ վերջին 5 տարում 1 մլրդ դոլարից հասել են 2 միլիարդի:
Ապա նաև ընդգծել, որ դեպի ԱՄՆ արտահանման ծավալները մտադիր են հասցնել 5 մլրդ դոլարի, իսկ ընդհանուր գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները՝ 7.3 մլրդ դոլարից հասցնել 10 միլիարդի:
Ըշըքն ասել է նաև, որ սննդամթերքի արտահանմամբ զբաղվող թուրք արտահանողների համար ամերիկյան շուկան վերածվել է գլխավոր թիրախի։
Նշենք, որ ԱՄՆ-ն տարեկան ներմուծում է ընդհանուր առմամբ 230 մլդ դոլարի սննդամթերք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Թուրքիայի էերգետիկայի և բնական պաշարների նախարարը թուրք-հունական էներգետիկ ֆորումին հանդես է եկել տեսաուղերձով։
Թուրքիան 2019-ին առողջարանային զբոսաշրջությունից ստացել է 1.49 մլրդ դոլար, իսկ 2023-ին՝ 2.3 մլրդ դոլար։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |