Տնտեսական11:50, 28 Մարտ 2024
Ռուսական զբոսաշրջային հոսքը դեպի Թուրքիա տարեսզկբին նվազել է
Ռուսական զբոսաշրջային հոսքը դեպի Թուրքիա տարեսզկբին նվազել է նվազել է 10.8%-ով։ Փետրվարին Ռուսաստանը դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հիմնական մատակարարների TOP 5-ում երկրորդ տեղն էր զբաղեցնում՝ կորցնելով առաջատար դիրքը Իրանի նկատմամբ։ Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջային հոսքերի ծավալի ամենամեծ նվազումը գրանցվել է փետրվարին Անթալիայում, ամենաքիչը՝ Ստամբուլում։
Ռուսաստանի Դաշնությունից եղել է 203.075 այցելություն Թուրքիա, ինչը 10.8%-ով պակաս է նախորդ տարվա փետրվարի ցուցանիշի համեմատ (այն ժամանակ 227.695)։ Հունվարին, սակայն, նվազումը ավելի մեծ էր՝ 17.6%։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ 2024թ փետրվարին երկիր է մուտք գործել 2 մլն 294 579 օտարերկրացի։ Սա 22.7%-ով ավելի է, քան 2023թ փետրվարին։
Հաշվետու ժամանակահատվածում Թուրքիայի TOP-5 հիմնական մուտքային շուկաների ցանկում Իրանն առաջին տեղում է։ Այս երկրից 2024թ երկրորդ ամսին մուտք է գործել 226.104 մարդ, ինչն ավելի քան կրկնակի (101.3%) գերազանցում է 2023թ փետրվարի ցուցանիշին (112 291)։
Իրանի քաղաքացիներն ավելացրել են իրենց ճանապարհորդությունները դեպի Թուրքիա և Ստամբուլ դեռևս հունվարին, երբ Իրանը Ռուսաստանից հետո զբաղեցրեց 2-րդ տեղը Թուրքիայում զբոսաշրջիկների մատակարարների առաջատար շարքում։
Փետրվարին Թուրքիայում 3-րդ տեղը զբաղեցրել է Գերմանիան՝ 187.946 այցելությամբ, ինչը 26.8%-ով ավելի է, քան 2023թ փետրվարին (այն ժամանակ՝ 148 169)։
Նշենք, որ փետրվարին Թուրքիայում TOP-5 առանցքային մուտքի շուկաներից զբոսաշրջային հոսքերի ծավալների նվազում է արձանագրել միայն Ռուսաստանը։ Անգամ Բուլղարիան և Վրաստանը, որոնք TOP-5-ում 4-րդ և 5-րդ տեղերում են, փետրվարին տարեկան աճ են գրանցել, համապատասխանաբար 21.2% և 6% ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Թուրքիայի էերգետիկայի և բնական պաշարների նախարարը թուրք-հունական էներգետիկ ֆորումին հանդես է եկել տեսաուղերձով։
Թուրքիան 2019-ին առողջարանային զբոսաշրջությունից ստացել է 1.49 մլրդ դոլար, իսկ 2023-ին՝ 2.3 մլրդ դոլար։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |