Ռազմական13:31, 27 Մարտ 2024
Թուրքիայի F-16-երի արդիականացման և արտադրության առաջարկն ԱՄՆ-ին
Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Թուրքիայի կողմից ամերիկյան F-16 կործանիչների գնման և արդեն իսկ թուրքական սպառազինությունում արդեն իսկ առկա կործանիչների արդիականացման գործընթացի վերաբերյալ:
Նշվում է, որ թուրքական կողմի ցանկությամբ առաջնահերթությունը տրվել է կործանիչների արդիականացմանը, ինչը բացատրվել է ռազմաօդային ուժերում առկա կարիքներով:
Թուրքիան առաջարկել է ԱՄՆ-ին նաև կործանիչների արդիականացումն ու դրանց արտադրությունն իրականացնել Թուրքիայում:
Այս հարցերի շուրջ քննարկումներ ունենալու նպատակով թուրք և ամերիկացի պաշտոնյաների միջև հանդիպում է պլանավորվում:
Ընդգծվել է նաև, որ 70 հատ F-16-ի մատակարարման գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2028-ը:
Տեղեկությունների համաձայն՝ այս գործընթացին զուգահեռ Թուրքիան շարունակում է հետաքրքրված մնալ եվրոպական «Eurofighter Typhoon» կործանիչների ձեռքբերմամբ:
Թուրքական մամուլը կործանիչների արդիականացմանն առաջնահերթություն տալը նկարագրել է հետևայլ կերպ. «Անակնկալ Թուրքիայի F-16-ի փաթեթում. արդիականացումը որպես առաջնահերթություն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այն բացվել էր 2021-ի հունվարի 30-ին։ Կենրոնում ծառայում էին 60 ռուս և 60 թուրք զինվոր։
2022-ի համեմատ 2023-ին Թուրքիայի ռազմական ծախսերն այն աճել են 37%-ով՝ հասնելով 15.8 միլիարդ դոլարի։
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |