▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե ադրբեջանցիները հարձակվեն, «հայկական» ՀՕՊ-ը չի գործելու». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Այժմ պատկերացնենք, որ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, ենթադրենք` հրթիռներ ու ԱԹՍ-ներ է արձակում:
Հայաստանի օդը «պաշտպանված է» ՌԴ օդատիեզերական ուժերի կողմից, իսկ դրանց ղեկավարումը ստանձնել է ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը: Ընդ որում, «հայկական» ՀՕՊ-ը գործելու է միայն այն ժամանակ, «երբ ռուսական կողմի համար առաջացել է ագրեսիայի սպառնալիք կամ հայկական կողմն ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել առաջացած սպառնալիքը»: Այսինքն, եթե ադրբեջանցիները հարձակվեն, օրինակ` Ոսկեպարի վրա կամ փորձեն ճեղքել «Զանգեզուրի միջանցքը», «հայկական» ՀՕՊ-ը չի գործելու, քանզի ռուսական կողմի համար վտանգ չի առաջանա, իսկ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի, ենթադրենք` պայմանական Պերմյակովի, կարծիքով հայկական կողմն ի վիճակի կլինի հաղթահարել սպառնալիքը: Սա լավագույն դեպքում: Իսկ վատագույնում` ՌԴ Հարավային օկրուգի պայմանական հրամանատար Պերմյակովը հակառակորդին նախապես կփոխանցի ՀՀ ԶՈւ-ի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները:
Ստացվում է` հայ-ադրբեջանական հնարավոր ռազմական բախման ժամանակ ՀՀ քաղաքացիների կյանքը կախված է լինելու բացառապես ՌԴ Հարավային օկրուգի պայմանական հրամանատար Պերմյակովի քմահաճույքից»։

***

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամերիկյան ու բրիտանական կործանիչները ոչնչացրել են Իրանից դեպի Իսրայել արձակված հրթիռների ու անօդաչուների կեսից ավելին:
Տեսնես ի՞նչ ա պետք անել, որ մեր դաշնակիցներն էլ մեզ խուրդելու փոխարեն, մեր երկրի սահմաններից դուրս, մեր վրա եկող դրոններն ու բալիստիկ հրթիռները օդից բռնեն»։

***

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե հավատացյալ եք, ապա աղոթեք, որ այս պատերազմը չզարգանա ու մեր լավ հարևան Իրանը չմտնի արևմուտքի մեր լավ բարեկամների հետ ռազմական հակամարտության մեջ։
Մենք ուզո՞ւմ ենք, որ արևմուտքից մեզ ասեն, ասենք` «եթե շարունակեք արևմուտքի թշնամի Իրանի հետ առևտուր անել` մեզ հետ առևտուր չեք անի»։
Իսկ մենք ուզու՞մ ենք, որ Իրանը, օրինակի համար, մեզ ասի «Եթե Իրանի թշնամի ԱՄՆ-ի հետ մի հատ էլ զորավարժություն արեցիք` ձեզ էսինչ վատությունը կանենք»»։

***

Քանդակագործ Արթուր Գևորգյանը գրում է. «Իրան-Իսրայել պատերազմ 2000 տարի չէր եղել։
Արևմուտքն ուզում էր 2-րդ ճակատ բացել ՌԴ-ի դեմ, բայց էնպես ստացվեց, որ երկրորդ ճակատը բացվեց Մերձավոր արևելքում։
Փաստացի 1 հարձակման գինը 1 միլիարդ դոլլար է։ 1000 ի կարգի անօդաչու և սա միայն Իրանը։
«Հեզբոլլահ»-ի ու Գազայի կողմից հարվածներ, ցամաքային շարժ ու հութիների կողմից քայլեր ևս կլինեն։
Իրանը խոշոր, միջազգային հայտ է ներկայացնում աշխարհին, լավ իմանալով, որ դեռ 100 տարի առաջ արևմուտքը 4 մասի էր երազում բաժանել Իրանը։
Թե ինչ ազդեցություն կունենա էս ամենը մեր վրա, ցույց կտա ժամանակը, Բայց այն, որ Ադրբեջանի դաշնակից Իսրայելը վտանգված է և 1 տարվա մեջ երկրորդ անգամ է հարցականի տակ դրվում Իսրայելի սուվերենությունը, սա փաստ է։
Թուրքիան: Թուրքիան դեռ նոր է սկսել հաշտվել Էրդողանի կուսակցության պարտության հետ և իր հերթին ունի շատ լուրջ, կնճռոտ խնդիրներ։
Փաստացի մեր դեպքում ամեն ինչ միանշանակ չէ և ելնելով ծանր իրավիճակից` Ադրբեջանը կարող է նոր խմորումներ սկսել, պահպանելու համար «արտաքին թշնամու» կոնցեպտը և դրանով իր ժողովրդին կառավարելու համար։
Այս պահին շատ հարցերից են կախված հետագա զարգացումները, բայց թերևս առաջինը նավթի շուկան է ու գները։
Իսկ թե կշարունակվի՞ հարձակումը, թե ոչ, ցույց կտան մոտակա շաբաթվա զարգացումները»։

***

Նախօրեին Իրանի հարձակումից հետո հաստատվել են ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական գործողությունների պլանները, ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին:
Իսրայելը կպատասխանի Իրանի հարձակմանը, սակայն մասշտաբների կամ ժամկետների վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել, ասել է իսրայելցի պաշտոնյան Իսրայելի ռազմական կաբինետի նիստի ավարտին, որը տևել է մի քանի ժամ:

Իսրայելի պաշտպանության բանակին խնդրել են լրացուցիչ տարբերակներ ներկայացնել որոշում կայացնողներին, ասել է նա:

Պաշտոնյան ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ արդյոք Իսրայելը պետք է անհապաղ պատասխան գործողություններ ձեռնարկի, թե կարող է իրեն թույլ տալ սպասել, և թե ինչ ազդեցություն կունենա Իրանի դեմ ցանկացած սրացում Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների վրա:

***

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Իրանի ու Իսրայելի հարաբերությունները սկսում են նմանվել միջնադարյան ասպետների մենամարտերին, երբ հանդիպման վայրը, ժամը նախորոք հայտարարվում է, երկու կողմից վկաներ են հրավիրվում ու մենամարտը սկսվում է: Մարտի ժամանակ պահպանվում են մենամարտի բոլոր կանոնները և առաջին արյան հոսելու դեպքում միմյանցից բավարարված բաժանվում են»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին