▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկատարելով դատարանների՝ ուժի մեջ մտած որոշումները՝ կառուցապատողը շինարարական աշխատանքներ է իրականացնում. «Օրրան»

ՀՀ վարչական դատարանի 03․01․2024թ-ի և ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 05․01․2024թ․ որոշումների հիման վրա  համապատասխանաբար՝ կասեցվել է  վարչական ակտի /շինարարության թույլտվութան/ կատարումը և կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելվել է կառուցապատող՝ Արգամ Հովհաննիսյանին  ք․ Երևան, Եկմալյան 6/3 հասցեում կատարելու հասարակական օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքներ։
 
Այսօրվա՝ 15․04․2024թ․ դրությամբ նշված դատական ակտերը երկուսն էլ ուժի մեջ են և հարուցված են կատարողական վարույթներ, մինչդեռ կառուցապատողը իրականացնում է շինարարական աշխատանքներ, անտեսելով ՀՀ օրենսդրության պահանջները և չկատարելով դատարանների որոշումները, ինչը քրեորեն պատժելի արարք է։
 
Ցանկանում ենք պատկառ մարմինների՝ ՀՀ հարկադիր կատարման ծառայության, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել այս հանգամանքին՝ միջոցներ ձեռնարկելու օրենսդրության պահանջի՝  դատական ակտի կատարումը ապահովելու և իրավախախտում կատարած անձին /անձանց/ պատասխանատվության ենթարկելու համար։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին