▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ականի հետ տրանսպորտում վիճած քաղաքացիական ակտիվիստը ձերբակալվել է խուլիգանության մեղադրանքով

***

***

ՀՀ Ոստիկանությունը ձերբակալել է քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանին՝ խուլիգանության մեղարանքով։

Հիշեցնենք, որ այսօր հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել Հակոբյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև։
Հիշեցնենք նաև, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով միջադեպին, գրել է. «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է:

Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»։

Հիշեցնենք նաև, որ Սամվել Վարդանյանը հանրային պարսավանքի է ենթարկել նաև Նիկոլ Փաշինյանին, ում տեսնելով փողոցում՝ դավաճան էր անվանել նրան, ինչի համար ձերբակալվել էր։

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին