▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին․ «Իմ քայլը» տեսանյութ է ներկայացրել

Ապրիլի 14-ին կայացել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիքը, որի հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին:

Ընթրիքին մասնակցել է 42 կայացած կին գործարար, ինչ էլ նշանակում է՝ 42 սկսնակ կին գործարար առաջիկայում կստանա 1-ական մլն դրամ ֆինանսական աջակցություն բիզնեսը զարգացնելու համար, հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։

«Արդյունքը գոհացնող է, մենք ակնկալում էինք 40-50 մասնակից, ունեցանք 42-ը, որը համարում ենք լավ ցուցանիշ, հաշվի առնելով, որ սա նմանատիպ առաջին միջոցառումն էր», – նշել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը։

Բարեգործական երեկոյի բացման խոսքում «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել կին գործարարներին՝ հիմնադրամի նախաձեռնությանը արձագանքելու և միջոցառմանը մասնակցելու համար։

«Այսպիսով մենք մեր երկրում բարեգործություն անելու նոր մշակույթ ենք ձևավորում։ Բարեգործական հիմնադրամը ոչ միայն նրանց համար է, ում ուղղում ենք այդ միջոցները, այլ նաև այս դահլիճում գտնվող կանանց համար է, որոնք առօրյա վազքի մեջ կուզենային անել իրենց բարի գործը, բայց երբեմն չեն հասցնում։ Հիմնադրամի պարտքն է աշխատել երկու ուղղությամբ էլ՝ աջակցությունը ստացողների էլ, տրամադրողների էլ: 1 մլն-ը մեծ գումար է, և մենք գիտենք, թե դա որքան չափելի է այն մարդու համար, ում նվիրաբերում ենք այն։ Բայց կարծում եմ՝ անչափելի է այն զգացողությունը, որն ունենում է այն մարդը, որը տալիս է այդ գումարը»,- ընթրիքի մեկնարկին նշել է Աննա Հակոբյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին