News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Միանում ենք մեր եվրոպացի դաշնակիցներին՝ Վրաստանին կոչ անելով չընդունել Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության՝ Եվրամիությանը լիարժեք ինտեգրվելու ցանկությանը հակասող օրենսդրություն։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։ Ըստ նրա՝ ինչպես հայտարարել է ԵՄ-ն, այդ օրենքի ընդունումը վտանգելու է Վրաստանի առաջընթացը Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Խորապես հիասթափված ենք Կրեմլի կողմից ոգեշնչված «Արտաքին ազդեցության մասին» օրենքն առաջ մղելու՝ Վրաստանի խորհրդարանի որոշումից:

Խոսնակը հավելել է, որ Վրաստանն ունի իր քաղաքացիներին ծառայող և Վրաստանի տնտեսությունը բարելավել ձգտող կենսունակ քաղաքացիական հասարակություն: Միլլերը զգուշացրել է, որ առաջարկվող օրենսդրությունն ընդունելու դեպքում սահմանափակվելու է խոսքի ազատությունը, խարանվելու են  վրացիներին օգուտ բերող կազմակերպություններն ու արգելվելու են վրացիներին բարձրորակ տեղեկություն տրամադրելու ուղղությամբ աշխատող անկախ լրատվամիջոցները:

«Կրեմլի կողմից ոգեշնչված նման օրենսդրությունն անհամատեղելի է, եթե նպատակը թափանցիկության ապահովումն է։ Բոլոր կողմերին հորդորում ենք հարգել խաղաղ հավաքների իրավունքը»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ