News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի իշխանությունները ցանկանում են մինչև վեց ամիս ժամկետով հարկադիր աշխատանքի ենթարկել կախարդների, գուշակների, հեքիմների և հուռութք ու թալիսման սարքողների անվան տակ խարդախություններ անող անձանց։

Ըստ ТАСС-ի՝ դրա համար անհրաժեշտ կլինի փոփոխություններ և լրացումներ կատարել գործող քրեական և վարչական օրենսդրության մեջ: Արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվում որպես հեքիմ և աճպարար ներկայացնող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Նրանց ներառելու են հատուկ ստեղծված ցանկում։ Նման գործողություններն արդեն պատժվում են երկրի վարչական օրենսդրությամբ. առաջին խախտման համար նախատեսվում է 330 դոլար, կրկնակի խախտման դեպքում ՝ 660 դոլար տուգանք։

2016 թվականին Տաջիկստանի խորհրդարանի վերին պալատը վավերացրել է երկրի Քրեական օրենսգրքում փոփոխությունները, որոնք նախատեսում են ազատազրկում վհուկության և հմայության միջոցով սեռական ոտնձգությունների համար։ Նման կարգի հանցագործություններ կատարածները կարող են պատժվել  3-ից մինչև 8 տարվա ազատազրկմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ