Միջազգային 

Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

analitik.am

Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):

5.6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում (համընկնում է Մոսկվայի ժամանակով), աղբյուրը գտնվել է Սուլուսարայ քաղաքի մոտ՝ մոտ 6 կիլոմետր խորության վրա։

Ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությունից հայտնում են, որ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով որոշ տներ վնասվել են։

Նույն շարքից