Հասարակություն 

Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց

analitik.am

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր մեկնարակած դրամահավաքի շրջանակում հավաքվել է ողջ գումարը։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է․ «Գումարը հավաքվեց։ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆՔ։

Ժամը 18:40-ի դրությամբ՝ հավաքվել է 5 մլն 800 հազար դրամ, իսկ մնացած գումարը կփոխանցի Ռուբեն Հայրապետյանը։

Բոլորին շնորհակալություն! Ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում»։

Ավելի վաղ   Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր Լիլիթ Թումանյանը տեղեկացրել էր, որ  անհրաժեշտ 7 մլն դրամից այս պահին հավաքվել է 5 մլնը։  Նա հայտնել էր, որ 1 մլն դրամ փոխանցում կատարե է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ևս 1 մլն դրամ քիչ առաջ փոխանցել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Ընթացիկ հավշվետվության թարմացում
- մեկնարկից մեկ ժամ անց հանրության աջակցությամբ գումարն ավելացավ՝ դառնալով 4 մլն դրամ
- 5 րոպե առաջ 1 մլն դրամի փոխանցում կատարեց նաև Ավետիք Չալաբյանը ու այս պահին արդեն հավաքված գումարը կազմում է արդեն
5 մլն դրամ
Մարդիկ, դուք հզոր եք»,-գրել է Լ. Թումանյանը։

Հիշեցնենք, որ դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքն ու 7 մլն դրամ գրավը։ Գրավի գումարը պետք է վճարվի երեք օրվա ընթացքում։

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր.

«Որոշեցինք դրամահավաքի համար օգտագործել Սամվելի քրոջ բանկային քարտը.
Այսպիսով, քարտապանի համաձայնությամբ՝ հրապարակում եմ Սամվելի քրոջ բանկային քարտի տվյալները.
Քարտապան՝ PAYTSAR VARDANYAN
Քարտի համար՝ 4083 0600 1148 1260 (Visa)
Բանկը՝ Ameriabank
Քանի որ գործընթացը հանրային է, պետք է ձեզ ներկայացնենք հանրային հաշվետվություն։ Ուստի եթե չեք առարկում, որ ձեր անունը հրապարակվի, ապա «նպատակ» դաշտում նշեք «գրավ»։ Հակառակ դեպքում՝ նշեք «գրավ-»։
ՀԳ. Հիշեցնեմ՝ սահմանվել է 7 մլն դրամ գրավ, և ունենք ընդամենը 2 օր։
ՀԳ-2. Գումարը վերադարձվելու է՝ քրեական գործի ավարտից հետո (կարող է տևել 1-2 տարի)»։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էր։ Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ քրեական վարույթն ի սկզբանե նախաձեռնված է եղել ՔՕ խուլիգանության հոդվածի 1-ին մասով, իսկ հետո այն խստացվել է քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում 1-4 տարի ժամկետով:

Հիշեցնենք նաև, որ  Ս.Վարդանյանի փաստաբանները հայտնել էին՝ Սամվելին ձերբակալվածների պահման վայր  տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։

Նույն շարքից