Գոյ թատրոնը լավ նորություններ ունի. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գոյ» թատրոնից ArmLur.am-ին հայտնել են, որ թատրոնի հետ կապված գործերը հօգուտ իրենց են ընթանում։

Հիշեցնենք, որ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով միացվել էր «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ինչից հետո «Գոյ» թատրոնն ամբողջ անձնակազմով բողոքի ակցիաներ իրականացրեց ԿԳՄՍՆ-ի դիմաց, ինչին էլ հաջորդեց անժամկետ նստացույցը, որը հիմա դադարեցված է։
Թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանն ասաց, որ առաջիկայում կարելի է սպասել լավ լուրերի։

«Բանակցությունների փուլում ենք։ Շատ կարևոր ու լուրջ աշխատանքներ են տարվում։ Կարծես թե դրական տեղաշարժ կա այն մասով, ինչ պահանջ կար մեր կողմից։ Ամեն բան քննարկում ենք, որ օրենքի շրջանակներով անենք ամեն բան։ Մոտ ժամանակներս հնարավոր է, որ հայտարարություններ անենք կամ մամուլի ասուլիս հրավիրենք»,- ասաց Արզումանյանը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս