ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Շուկա չենք կարող հասնել, էստեղից ենք առնում․ ինչի՞ համար են արգելում այս առևտուրը»․ քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կրկին քաղաքապետարանը փողոցային առևտուրը կանխելու համար հավաքել է առևտրականների ապրանքները։

Դեպքի վայրում վաճառականները պատմեցին, որ քաղաքապետարանի աշխատակիցները ասել են, որ առգրավված ապրանքները տրամադրում են մանկատներին, ծերանոցներին, բարեգործական ճաշարաններին։

Չնայած նրան, որ ապրանքները առգրավել են, վաճառականներին փոխհատուցում չի տրամադրվել։

Վաճառականները նաև դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին և քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Այս մասին իր դժգոհությունը հայտնեց նաև վաճառակաների հաճախորդներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս