News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Իրանի վրա Իսրայելի այսօրվա հարձակումը տեղի է ունեցել փոքր ԱԹՍ-ներով, եւ իրանական կողմի արձագանքներից կարելիէ  եզրակացնել, որ Իրանը փորձում է չսրել լարվածությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Էդվարդ Բերուջանյանը:

Անդրադառնալով նրան, որ ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իսրայելը հարձակումից առաջ իրենց տեղյակ է պահել, իրանագետն ասաց. «Ես չեմ բացառում, որ ԱՄՆ-ն նույնիսկ կարող էր ինչ-որ ձեւով տեղյակ պահել Իրանին հաձակման մասին: Սա նաեւ խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն չի  ցանկացել, որ իսրայելը պատասխան տա: Իսրայելի այս հարձակումը շատ թույլ է, որ Իրանը պատասխան տա, հետեւաբար մեծ չէ հավանականությունը, որ Իրանը կարձագանքի պատասխան հարվածով: Կարծում եմ՝ շարունակականություն չի ունենա սա»:

Բերուջանյանը նկատեց, որ ԻՀՊԿ միջուկային կենտրոնների պահպանության կորպուսի հրամանատարը հայտարարել է, որ եթե Իրանի միջուկային կենտրոնների վրա հարձակում լինի, ապա Իրանը կարող է իր միջուկային դոկտրինը վերանայել եւ հարվածներ հասցնել Իսրայելի միջուկային կենտրոններին. «Սակայն նաեւ աստեղ արձագանք ունենք: ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային կենտրոնները թիրախավորված չեն եղել: Իրանը եւս ասել է, որ ինքը չի թիրախավորել Իսրայելի միջուկային կենտրոնները:

Իսրայելի կողմից փոքր ԱԹՍ-ներով հարվածները կարելի է սադրող գործողություն դիտարկել: Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն չի պաշտպանել Իսրայելի հարձակումն Իրանի վրա, կարծում եմ՝ իսրայելը ի զորու չէ միայնակ դիմակայել Իրանի հարձակումներին: Իրանի հրթիռային հարձակումը ցուցադրություն էր, որ այդ երկիրը հնարավորություն ունի լայնամասշտաբ հրթիռային հարձակումներ գործել Իսրայելի բոլոր բազաների վրա»,- ընդգծեց նա:

Տեսակետին, որ հնարավոր է Թավրիզի վրա ԱԹՍ-ների հարվածները եղած լինեն Ադրբեջանի տարածքից, իրանագետն ասաց. «Նախկինում եղել էր տեղեկություն, որ Ադրբեջանի տարածքից իսրայելական ԱԹՍ է մուտք գործել Իրանի տարածք: Կարող ենք նշել, որ չի բացառվում հանգամանքը, որ իսրայելական ԱԹՍ-ն նաեւ Ադրբեջանի տարածքով է մուտք գործել Իրանի օդային տարածք, չի բացառվում, որ հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Իսրայելը Ադրբեջանի տարածքից հարվաժի Իսրայելին՝ առանց Ադրբեջանի գիտության կամ համաձայնության, Բերուջանյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ առանց Ադրբեջանի թույլտվության Իսրայելը չի գործի, սակայն այն հանգամանքը, որ Իրանը փորձում է լարվածությունը չսրել, կարիք չի լինի, որ նորից հարձակում լինի: Կարծում եմ՝ Իսրայելը խոհեմություն կդրսեւորի եւ չի շարունակի հարձակումները: Այստեղ մեծ է ԱՄՆ-ի դերը, քանի որ առանց ԱՄՆ-ի հետ համակարգման եւ թույլտվության, լայնամասշտաբ գործողությունների ականատես չենք լինի: Այդ միտումը չկա Արեւմուտքում: նաեւ միջազգային տարբեր խաղացողներ, դերակատարներ հայտարարում են, որ Իրանի վրա հարձակումը դատապարտելի է:

Կարծում եմ՝ Ադրբեջանն ու Իսրայելը ինքնագլուխ գործողություններ չեն անի, որպեսզի էլ ավելի չսրեն լարվածությունը տարածաշրջանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ