News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փոխանցումը Ռուսաստան կհանգեցնի Յոթնյակի (G7) երկրների արագ և համակարգված արձագանքին։ Այս մասին ասված է G7 երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների ամփոփիչ համատեղ հայտարարության մեջ՝ Կապրի կղզում եռօրյա հանդիպման ավարտին։

«Մենք կոչ ենք անում Իրանին դադարեցնել աջակցությունն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին։ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ կամ հարակից տեխնոլոգիաներ փոխանցելու՝ Իրանի կողմից ցանկացած քայլ դե ֆակտո և զգալի էսկալացիա կլինի, որին կհաջորդի մեր արագ և համակարգված պատասխանը, ներառյալ՝ նոր և կոշտ միջոցներ Իրանի դեմ»,- ասվում է փաստաթղթում։

G7 երկրները նաև կոչ են արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել Փհենյանի ենթադրյալ զենքի մատակարարումները Մոսկվա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայում պատերազմը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
Ինչպես Հեյնսը հայտարարել է Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա՝ Կիևին խանգարելու համար զենք և զորք տեղափոխել ռազմաճակատ...
Շվեյցարիան 2024 թվականին Ուկրաինային մարդասիրական օգնության համար ավելի քան 160 միլիոն դոլար կհատկացնի
Բացի այդ, զեկույցը վերաբերում է Շվեյցարիայի՝ այս տարի ականազերծման գործողությունների մի շարք միջոցառումներ կազմակերպելու ծրագրերին...
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Ռուս զինվորականները թերևս կփորձեն տեղափոխել 76-րդ կամ 7-րդ օդադեսանտային դիվիզիայի...
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Մենք, անշուշտ, չափից շատ էինք կասկածում...
Ուկրաինայում մեկ օրում զոհվել է 8 խաղաղ բնակիչ
Տուժել է 30 մարդ...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Ամենաշատ