News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի տեղական սոցիալական ցանցերում սրճարաններում և ռեստորաններում բարձր գներով սննդի օբյեկտները բոյկոտելու քարոզարշավ է սկսվել։ Այն նախաձեռնել է տնտեսագետ Իրիս Ջիբրեն, ով կոչ է անում համաքաղաքացիներին այս շաբաթավերջին չայցելել հանրային սննդի օբյեկտներ, գրում է Hurriyet թերթը։

Նրա խոսքով, #boykot հեշթեգով քարոզարշավը ժողովրդականություն է վայելում թուրքական սոցիալական ցանցերում։ Ինչպես նշել է Ջիբրեն, ինքը սկզբում հանդես է եկել բոյկոտի նախաձեռնությամբ հունվարին, սակայն այդ ժամանալ ակցիան լայն աջակցություն չի գտել։

«Այժմ, երբ գներն ավելի արագ են աճում, քան գնաճը, և մեկ կուրաբյե թխվածքաբլիթը երբեմն վաճառվում է 110 լիրայով (3,4 դոլար), մեկ բաժակ թեյը՝ 60 լիրայով (1,8 դոլար), իսկ մեկ բաժակ սուրճը՝ 80 լիրայով (2,5 դոլար), մարդիկ սկսել են արձագանքել այլ կերպ։ Նվազեցված չափաբաժիններով և անորակ սնունդ առաջարկող թանկարժեք սրճարաններն ու ռեստորանները բոյկոտելու կոչն աջակցություն է գտել հազարավոր մարդկանց շրջանում: Ապրիլի 20-21-ը բոյկոտելու են սննդի օբյեկտները»,- պնդում է ակտիվիստը։

Վերլուծաբանները նշում են, որ մարտին հանրային սննդի ոլորտում գնաճը կազմել է 104,7%։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ