News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է հարգել երկրների, դրանց թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը։ Ապրիլի 19-ին Որոտանի միջազգային փորձագիտական ​​ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Իրանը դեմ է աշխարհաքաղաքական փոփոխություններին, ինչպես նաև միջազգային սահմանների փոփոխություններին։ Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները: Մենք դեմ ենք արտաքին միջամտությանը:

Թեհրանը ողջունում է տրանսպորտային շրջափակումների վերացումը և սահմանների բացումը, սակայն դա պետք է տեղի ունենա երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակում»,- հավելել է դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ