News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ եռակողմ հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած փաստաթուղթը իրականության հետ աղերս չունի: Դրա մասին ՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հարցմանն ի պատասխան հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ծառայության խոսնակ Պետեր Ստանոն։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, թե իբր «ապրիլի 5-ին Բրյուսելում համաձայնեցվել է Հայաստանի պաշտպանունակության և անվտանգության ամրապնդմանն ուղղված փաստաթուղթ»։

Ստանոն նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի վարչապետի և Եվրահանձնաժողովի ղեկավարի բրյուսելյան հանդիպումը նվիրված էր ԵՄ-ի և Հայաստանի երկկողմ համագործակցությանը, որի առանցքային թեման տնտեսական հարցերն էին։

«Անվտանգության հարցն օրակարգում չկար, հանդիպման միակ պաշտոնական արդյունքը մասնակիցների լրատվամիջոցների համար համատեղ հայտարարությունն էր»,- ասաց Ստանոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ