News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է «Առողջապահական հարցերով Ղազախստանի Հանրապետության մի շարք օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով այդ թվում նաև արգելվում է վեյփերի վաճառքն ու տարածումը, հայտնում է երկրի ղեկավարի լրատվական ծառայությունը։

«Օրենքով սահմանված է արգելք որոշ ծխախոտային արտադրանքների, վեյփերի, դրանց համար նախատեսված բուրավետիչների և հեղուկների վաճառքի և տարածման, ինչպես նաև դրանց գովազդման նկատմամբ (ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 60 օր հետո)»,- հաղորդում էմամուլի ծառայությունը։

Հաղորդում է, որ օրենքն ուղղված է բուժաշխատողների իրավաբանական ու ֆինանսական պաշտպանվածության և  նրանց պատասխանատվության բարձրացման, ինչպես նաև երիտասարդության շրջանում նիկոտինային արտադրատեսակների տարածման կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին վերաբերող նախագահի կարգադրությունների կատարմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ