News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրներին խորհուրդ է տվել ուժեղացնել կենսաանվտանգությունն անասնաբուծական ագարակներում՝ ԱՄՆ-ում գրանցված թռչնագրիպի A(H5N1) վիրուսով կովից մարդու վարակման առաջին դեպքի առնչությամբ:

ԱՀԿ-ի գրիպի գլոբալ ծրագրի ղեկավար Վենցին Չժանը Ժնևում ճեպազրույցում նշել է, որ 2024 թվականի մարտից ի վեր ԱՄՆ ութ ​​նահանգներում գյուղատնտեսական կենդանիների 29 հոտ վարակվել է A(H5N1) վիրուսով։ ԱՄՆ իշխանություններն ապրիլի 1-ին ԱՀԿ-ին տեղեկացրել են Տեխասում A(H5N1) հիվանդության հաստատված դեպքի՝ կաթնամթերքի ֆերմայի աշխատակցի վարակված կովերից վարակման մասին է:

«Տեխասում գրանցվածը մարդկանց նմանատիպ վարակման առաջին դեպքն է»,- հավելել է ԱՀԿ ծրագրի ղեկավարը: Նա նշել է, որ արձանագրվել են նաև թռչնից կովին, կովից կովին և կովից թռչնին վարակի փոխանցման դեպքեր, ինչը ենթադրում է, որ վիրուսն ընդունակ է փոխանցվելու տարբեր ուղիներով, որոնց մասին նախկինում հայտնի չէր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ