ԲԱՑԱՌԻԿ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Իմ շրջապատում բոլորը հարվածում էին ինձ, ես այլևս ուժ չունեի․ Արարատ Միրզոյանի ցուցմունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ապրիլի 9-ին Երեւան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայր է գնացել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որպեսզի 2020 թվականի նոյեմբերի 9-ին 44-օրյա պատերազմի չարաբաստիկ պայմանագրի ստորագրումից հետո իրեն դաժանաբար ծեծի գործով հարցաքննվի: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցաքննվել է ու պնդել, որ այդ օրը, ով որ եղել է վերոնշյալ հատվածում, իրեն ծեծել է: Դատարանի բացառիկ ձայնագրությունը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Հիշեցնենք՝ 2023 հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Արա Բադոյանը, 2020 թվականի պատերազմի դադարեցման գործընթացով պայմանավորված, մի խումբ քաղաքացիների հետ եկել է մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի տարածք, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ մի խումբ քաղաքացիների հետ հրահրել է զանգվածային անկարգություններ:
Նույն հաղորդագրության համաձայն՝ միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:

Արա Բադոյանի եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետեւանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ. վերջինս կորցրել էր գիտակցությունը, վնասվել էր նրա աչքը, եւ Միրզոյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Եվ ահա, Արա Բադոյանը կալանավորված է, եւ ուշագրավն այն է, որ նրան մեղադրում են ոչ թե Արարատ Միրզոյանին ծեծելու, այլ ծեծի փորձի մեջ. վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս