News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ մտադիր է ապրիլի 22-ին Բաղդադ այցից հետո Էրբիլում բանակցություններ վարել Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջանի ղեկավարության հետ։ Այս մասին նա Ստամբուլում հայտնել է լրագրողներին։

«Դա մեկօրյա այց կլինի. Սկզբից Բաղդադ. Իրաքի նախագահի և վարչապետի հետ բանակցություններից հետո կայցելենք Էրբիլ։ Այնտեղ հնարավորություն կունենանք քննարկել Հյուսիսային Իրաքի խնդիրները, ինրպես նաև հարցեր, որոնք առկա են (քրդական ինքնավարության իշծանության մոտ) կենտրոնական իշխանության հետ», - հայտնել է նա։

Էրբիլ այցելելու հնարավորության մասին Էրդողանը հայտնել էր ապրիլի 16-ին։ Նա նշել էր, որ քրդական ինքնավարության ներկայացուցիչները չեն ժամանի Բաղդադ, սակայն աշխատանքներ են տարվում Իրաքի մայրաքաղաքում բանակցությունների ավարտից հետո Էրբիլ ուղևորության շուրջ։

Ընդհանուր առմամբ՝ Իրաք այցի ընթացքում սպասվում է մեծ թվով համաձայնագրերի և հուշագրերի ստորագրում։ Կքննարկվեն ընդհանուր գետերի ջրային ռեսուրսների բաշխման, նավթագազային ոլորտում համագործակցության, նավթի և գազի փոխադրման հետ կապված արցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ