Ավտոկայանատեղիում մոսկվացու սպանության մեջ կասկածվողին և նրա երկու եղբայրներին տեղափոխել են Մոսկվա: «Կասկածյալները Մոսկվա են տեղափոխվել օպերատիվ աշխատակիցների ուղեկցությամբ»,- ТАСС-ին հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիցը։
Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցի Շահին Աբբասովին ու նրա եղբայրներին ձերբակալել են ապրիլի 19-ի կեսօրին Ռոստովում։
Մոսկվայի Կրասնոդարսկայա փողոցի բնակելի բարձրահարկ շենքի մոտ ապրիլի 17-ին 21-ամյա Աբբասովը դանակահարել էր մայթին կայանելու համար իրեն նկատողություն արած մոտոցիկլիստին։ Սպանությունից հետո Աբբասովը դիմել էր փախուստի։ Խուզարկության ժամանակ ուժայինները կասկածյալի տանը 44 միլիոն ռուբլի են հայտնաբերել։