Անհայտ երիտասարդը հեղուկ է լցրել իր վրա և ինքնահրկիզվել Մանհեթենի դատարանի շենքի դիմացի փոքրիկ այգում, այն նույնպահին, երբ ընթանում էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը, հայտնում է BBC-ն։
Տղամարդը գունավոր բրոշյուրներ է օդ նետել։
Դատարանից դուրս հերթապահող ոստիկանները կրակմարիչով նետվել են այրվող տղամարդուն հանգցնելու։
Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ տղամարդուն ծանր այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց։