News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրվա իշխանությունները անընդհատ «կատարելագործում» են ընդդիմադիրների ու ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների գործիքակազմը՝ իրենց իսկ ռեկորդները պարբերաբար թարմացնելով: Իսկ այն, ինչ կատարվեց Սամվել Վարդանյանի հետ, որը մի քպականի հետ տրանսպորտում ընդհարվել էր, աննախադեպ է նույնիսկ փաշինյանական իշխանության համար: Փաստացի, եթե մինչ այս քաղաքական նկատառումներով կիրառվում էին իրավապահ «գործիքները», հիմա արդեն իրավապահ համակարգը օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով:

Ըստ իրավաբանների, այն, որ այս ամենը կազմակերպված է իշխանությունների կողմից, վկայում է ոչ միայն այն հանգամանքը, որ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված խոշտանգումներին հետևել էին հրապարակումներ իշխանական տեղեկատվական հարթակներում, որտեղ բռնության ուղիղ կոչեր էին հնչում, այլև այն, որ թեպետ խոշտանգման փաստն ակներև է, ՁՊՎ-ում արձանագրվել են վնասվածքները, քննչական մարմինները երկու օր շարունակ քրեական վարույթ չէին նախաձեռնում՝ ըստ էության նպատակ ունենալով կոծկել գործը:

Ավելին, մինչ այժմ թաքցվում են ուղեկցող ոստիկանների անունները, և չի բացառվում, որ նրանց հետ համապատասխան «աշխատանքներ» են տարվում՝ ամեն ինչ հերքելու համար: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Սա ցույց է տալիս, որ իշխանությունները պարզապես ահաբեկված են հանրության սուր ընդվզումից իրենց դեմ, ուստի անցել են բացահայտ բռնությունների՝ նպատակ ունենալով նաև այլոց «աչքը վախեցնել»: Ինչ վերաբերում է գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամին, որը հավաքվեց ընդամենը մի քանի ժամում, դա ևս բավական լուրջ ցուցիչ է հանրային տրամադրությունների առումով: Բանն այն է, որ, բացի մի քանի խոշոր հանգանակողներից, անհրաժեշտ գումարի հավաքման գործին, մեր տեղեկություններով, միացել է մոտ հարյուր մարդ:

Ավելին, մեր սոցցանցային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրավի հանգանակման գործին միանալու ցանկություն ունեին հազարավոր մարդիկ, սակայն նախաձեռնության ներկայացուցիչներն ընդամենը մի քանի ժամ անց հայտարարեցին, որ գումարն ամբողջովին հավաքվել է: Հավելենք, որ, մեր տեղեկություններով, ընդդիմադիր դաշտում նոր գործողություններ են նախատեսվում, որպեսզի իշխանությունը չկարողանա «ծածկադմփոց» անել այս գործի հետ կապված, և բոլոր մեղավորները ստանան իրենց պատիժը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ