Քաղաքական

20.04.2024 10:32


Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ)

Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ)

Երեկ հայտնի դարձավ, Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները։

Որոշվել է, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

Այս որոշումից հետո երեկ գիշերվանից տավուշցիները փակել էին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհահատվածը՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով հրապարակած որոշմանը։

Այսօր առավոտյան ևս նրանց բողոքի ակցիան շարունակվում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը