News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ապրիլի 18-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ղեկավար կազմը մասնակցել է Արագածոտնի մարզպետի աշխատակազմում անցկացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժությանը, որը գլխավորել է փոխմարզպետ Հ․Գուլյանը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում է Փրկարար ծառայությունը: 

«Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետն էր ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Մ․Ասատրյանը, իսկ խաղարկման խմբի ղեկավարը՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ պետի տեղակալ փ/ծ փոխգնդապետ Ա․Շամիրյանը։ 

Ուսումնավարժությանը մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը, ՀՀ ՆԳՆ մարզային ոստիկանության, Աշտարակ և Թալին համայնքների, ինչպես նաև վթարային հակազդման ուժերի ներայացուցիչները։

Ուսումնավարժության նպատակներն էին՝ 

- Ստուգել և կատարելագործել մարզի ղեկավար կազմի հմտություններն ու ունակությունները՝ միջուկային և ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտու բնակչության պաշտպանության միջոցառումների ղեկավարման գործում։

- Ճշգրտել վթարային հակազդման կազմակերպությունների և արձագանքող ուժերի առկա հնարավորությունները, կատարելագործել փոխհամագործակցությունն արտակարգ իրավիճակներում առաջադրված խնդիրների լուծման ժամանակ։

- Արտակարգ իրավիճակներում կազմակերպությունների գործունեության արդյունավետության ստուգումը։

- Կապի և ազդարարման համակարգերի պատրաստության ստուգումը։

- «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում Արագածոտնի մարզի բնակչության պլանի» իրատեսության ստուգումը։

Տպել
Ամենաշատ