News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դավաճանությունն իր ամենալայն իմաստով ոչ միայն ենթադրում է դավաճանության ակնհայտ գործողություններ, ինչպիսիք են ընկերոջը դավաճանելը, ամուսնական դավաճանությունը կամ պետական ​​դավաճանությունը, այլ նաև ներառում է ավելի «թաքնված» ձևեր, օրինակ, երբ կոլեկտիվը խումբը կամ ժողովուրդը, սեփական անգործության կամ ապատիայի պատճառով հրաժարվում է կատարել իր քաղաքացիական և սոցիալական պարտականությունները, կամ պատմական առաքելությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական, մշակութային և պատմական արժեքները ապագա սերունդներին: Պատմական առումով համապարտադիր այս առաքելությանը «չմասնակցելը», ապատիան և անտարբերությունը սեփական երկրի ու նրա ժառանգության ճակատագրի նկատմամբ ներքին դավաճանական դրսևորումներ են, որոնք հետաձգում, կանգնեցնում են ազգի քաղաքացիական, սոցիալական և մշակութային զարգացումը և դրանով իսկ դավաճանում նրա ոգուն:

Դավաճանության այս ձևը, սովորաբար, դրդված չէ անձնական շահ ստանալու ցանկությամբ կամ մահվան վախից, ինչպես դավաճանության դասական օրինակների դեպքում է: Այն հաճախ արմատավորված է ավելի նուրբ և նվազ ակնհայտ խթանների վրա, ինչպիսիք են տեղեկացվածության պակասը լրացնելու ցանկության բացակայությունը, սոցիալական գործընթացներից օտարվածության զգացումը և, շատ դեպքերում նաև՝ մշակութային համատեքստի և պատմական հիշողության հետ կապի կորուստը:

Նման դավաճանությունը ոչ պակաս վտանգավոր է հասարակական օրգանիզմի համար, քան գաղտնի տեղեկատվության փոխանցման կամ դավաճանության ցանկացած ձև, քանի որ այն խարխլում է քաղաքական և սոցիալական համախմբվածության և հոգևոր ու մշակութային շարունակականության հիմնարար հիմքերը։

Սեփական պատմության և մշակութային ավանդույթների նկատմամբ հետաքրքրությունը կորցրած ժողովուրդը դառնում է խոցելի արտաքին սպառնալիքների և ներքին ճգնաժամերի նկատմամբ, քանի որ նրա անդամները զրկված են համայնքի և ինքնության զգացումից:

Եզրակացությունը մեկն է՝ ինքնադավաճանած ժողովուրդն ապրելու իրավունքը վերագտնելու համար պետք է պայքար մղի և ապստամբի ինքն իր դեմ: Սա իրականացնելու համար ազգային առաջնորդության մարտիկներ են հարկավոր, արդյո՞ք կան դրանք...»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ