News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում ժայթքող հրաբխի մոտակայքում ապրող ավելի քան 2100 մարդ տարհանվել է՝ մոխրի տարածման, քարերի անկման, տաք հրաբխային ամպերի և ցունամիի հնավանականության պատճառով, հայտնում է NBC News-ը։

Ինդոնեզիայի հրաբխագիտության և երկրաբանական վտանգների մեղմացման կենտրոնը ուրբաթ օրվա երկրորդ կեսից գրանցել է առնվազն երեք ժայթքում,  ժայթքման սյան  առավելագույն բարձրությունը հասել է 1200 մետրի:

 Մանադո քաղաքի միջազգային օդանավակայանը, որը ժայթքող Ռուանգ հրաբխից 100 կմ հեռավորության վրա է գտնվում, ժամանակավորապես փակ է մնում, քանի որ օդը պատված է հրաբխային մոխրով:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ հրաբխի մի մասը կարող է փլուզվել ծովը և ցունամի առաջացնել, ինչպես դա տեղի էր ունեցել 1871 թվականի ժայթքման ժամանակ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ