News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ապրիլի 26-ին Աստանայում կկայանա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մասնակից երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ղազախստանի պաշտպանության նախարարությանը։

«Ակնկալվում է ՇՀԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների, նրա գլխավոր քարտուղարի, կազմակերպության Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր կոմիտեի տնօրենի և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի ժամանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Միջոցառումը կազմակերպվել է ՇՀԿ-ում Ղազախստանի նախագահության շրջանակներում։ «Հանդիպման աշխատանքներն ուղղված են ռազմական ոլորտում վստահության միջոցառումների ամրապնդմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման պատասխանատվության նպաստմանը և տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելուն ուղղված ջանքերի համակարգմանը»,- նշել են նախարարությունից։

ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականին Շանհայում։ Ներկայումց կազմակերպության կազմում են Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Պակիստանը։ Դիտորդներ են Աֆղանստանը, Բելառուսը և Մոնղոլիան։ Եվս 14 պետություն կազմակերպության երկխոսության գործընկերներն են։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ