News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ապրիլի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նուբարաշեն ավտոճանապարհին՝ Ջրվեժի ձորում, տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում՝ ծառի տակ, հայտնաբերել են Երևանում հաշվառված 56-ամյա Արթուր Մակաչյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմինը եղել է նեխած և կենդանիների կողմից հոշոտված։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մակաչյանը այս տարվա փետրվարի 22-ից որպես անհետ կորած որոնվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից։

Տպել
Ամենաշատ