Rufus Publications հրատարակչությունը տպագրության է պատրաստել է «Գիլանի դիմանկարները» լուսանկարչական գիրքը:
Դրանում ներկայացված են Deep Purple-ի երգչի հազվագյուտ եւ անտիպ լուսանկարները, որոնք արվել են 1976-1983 թվականների ընթացքում:
240 էջանոց գրքում ներառված է ռոք երաժշտության մասին գրող անվանի լրագրող Ջոն Թաքերի ծավալուն հոդվածը:
Գիրքը հրատարակվելու է երկու ձեւաչափով:
Առաջինը կթողարկվի 500 օրինակով եւ կարժենա 70 դոլար:
Երկրորդը (50 օրինակ) լույս կտեսնի եզակի ոսպնյակային տպագրությամբ եւ կվաճառվի հատուկ ալյումինե պատյանով: Այս տարբերակի գինը կկազմի 430 դոլար:
Գիրքը կարելի է պատվիրել ապրիլի 24-ից սկսած, այս հղումով.
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: