Classic Rock ամսագրի հերթական համարը նվիրված է բրիտանական հարդ ռոքի լեգենդներից մեկին՝ Deep Purple խմբին:
Queen, Black Sabbath, Kiss, Iron Maiden, Def Leppard, Bon Jovi խմբերի անդամները պատմել են Deep Purple իրենց ամենասիրելի երգերի մասին:
Black Sabbath-ի կիթառահար եւ հիմնադիր անդամ Թոնի Այոմին ասել է, որ ամենից շատ սիրում է Deep Purple-ի թվով չորրորդ՝ In Rock ալբոմը, որը թողարկվել էր 1971 թվականին:
«Այդ ալբոմում մեկ դասական երգ հետեւում է մյուսին, բայց Speed King-ը, իմ կարծիքով, անգերազանցելի է: Այն ցուցադրում է խմբի բոլոր անդամների լավագույն որակները: Մասնավորապես, Գիլանի երգելը եւ Ջոն Լորդի ստեղնայինները: Նրանք այնքան մեծ երաժիշտներ են», - ասել է Այոմին:
Հիշեցնենք, որ 1983 թվականին Իեն Գիլանը մեկ տարով դարձել էր Black Sabbath-ի անդամ եւ այդ ընթացքում խումբւ ձայնագրել էր Born Again ալբոմը:
Իեն Գիլանը եւ Թոնի Այոմին կրկին համագործակցել են 2010 թվականին՝ WhoCares սուպեռխմբի կազմում, որը հիմնադրել էին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարության համար միջոցներ հավաքագրելու նպատակով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: