Մայր Աթոռը հորդորում է դադարեցնել Տավուշի թեմի առաջնորդի դեմ արշավը - Mediamax.am

343 դիտում

Մայր Աթոռը հորդորում է դադարեցնել Տավուշի թեմի առաջնորդի դեմ արշավը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հանդես է եկել հայտարարությամբ:

Դրանում ասված է.

 

«Տավուշում ընթացող զարգացումների համատեքստում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ եւ նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասնավորի Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս  հայրենիքի անվտանգության եւ իր թեմի հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության մտահոգությամբ։

 

Հորդորում ենք դադարեցնել անվայել եւ պախարակելի գործելաոճը, որը միմիայն անհամերաշխություն եւ ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող մեր հասարակության մեջ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին