Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակում այսօր տեղադրվել է առաջին սահմանային սյունը։
Կառավարությունից հայտնել են, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում այդ առնչությամբ տեղադրել է լուսանկար եւ գրել. «Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: