Տնտեսություն 11:57 26/04/2024 Հայաստան

2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին

Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5 մլրդ ԱՄՆ դոլար։ 2023թ.-ի փետրվարի վերջի 10.75 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն այս տարի աճել է 1.19 մլրդ դոլարով։ Ըստ  կանխատեսումների՝ մինչև 2024 թվականի վերջը այն կհատի 12 մլրդ դոլարի շեմը։ Ի՞նչ արդյունավետությամբ են օգտագործվում ներգրավված պարտքերը, պարտքի սպասարկման ռիսկերն արդյո՞ք մեծ են։

Վերոնշյալ խնդիրների վերաբերյալ  Panorama.am-ը  հարցեր ուղղեց ՀՊՏՀ Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանին։


Ա. Քթոյան-Ներգրավված պետական պարտքերի օգտագործման արդյունավետության խնդիրը միշտ էլ առկա է եղել։ Այստեղ երկու հատված կա։ Առաջին՝ երբ պարտքերը ներգարվվում են կոնկրետ ծրագրերով՝ միջազգային կազմակերպություններից, այլ կառույցներից։ Այդ ծրագրի շրջանակներում իրականացվող  գործընթացները կատարվում են, ամեն մի ծրագիր ունի իր ներքին հիմնավորումները և ծրագրի շրջանակներում արդյունավետության գնահատականները։ Ենթադրաբար՝ այդ թիրախներն իրագործվում են։ Իսկ ընդհանուր տնտեսության, սոցիալական ոլորտի վրա ազդեցության տեսանկյունից թե որքան արդյունավետ է իրագործվում՝ պարզելը գլոբալ բարդ խնդիր է։ Եթե ենթակառուցվածքային ծրագիր է իրականացվում, ապա ինչպես կարելի է չափել այդ ծրագրի արդյունավետությունը։ Ընդունենք, որ ճանապարհը կառուցվեց, բայց դրանից արդյոք օգտվեցին այն քանակությամբ, որ դրա համար կատարված ներդրումը համարվի արդյունավետ։

Ներգրավված պարտքերի արդյունավետությունն ինքն անլուծելի խնդիր է, և այն, ինչ ծրագրի մեջ դրված է՝ այո ծրագրի թիրախներն կարող են իրագործվել, բայց թե այն ընդհանուր առմամբ նպաստում է խնդրի լուծմանը, կամ այն թիրախների իրագործմանը, որոնք ի սկզբանե նախաձեռենվել էր՝ ոչ։ Այն բարդ հարց է և միշտ էլ այդ խնդիրը դրված է, առավել ևս, որ գնահատման մեթոդաբանությունը բավականին բարդ է, միանշանակ չէ։

Panorama.am-Նման ծավալի արտաքին պարտք ներգրավելն ի՞նչ ռիսկեր է պարունակում։

Ա. Քթոյան-Անդրադառնալով պարտքի ռիսկերին, ասեմ, որ, ըստ էության, ցուցանիշները եթե համեմատում ենք, ապա տարեցտարի որոշակի փոփոխություններ արձանագրում են, բայց մնում են այն շեմային տիրույթում, որոնք կառավարությունը դիտարկում է, որպես կառավարելի թիրախներ, միջակայքեր։

Պետական պարտքի միջին կշռված տոկոսադրույքի որոշակի աճ ունենք, ներկայում 7.2 %- է։ Մարման միջին ժամկետն էլ 7.2 տարի է և նվազագույն ուղենիշային շեմը 7 տարի է, վատագույնից մի քիչ բարձր է։ Առաջիկա երեք տարիներին մարման ենթակա է պարտքի մոտավորեպես 29 %-ը, առավելագույն ընդունելի մակարդկան է 1/3-րդը՝ 35 %։

Կան նաև այլ ցուցանիշներ, որոնք նկարագրում են պարտքի կառավարելիությունը, այդ ցուցանիշների մասով ունենք 1-2 տասնորդական տոկոս որոշակի վատացում, բայց էլի կառավարելիի շեմերի ուղեցույցների տիրույթում է գտնվում պարտքը։  Եթե պարտքի մարման միջին ժամկետը 7.4 տարի էր, ապա այն կրճատվել է և դարձել է 7.2 տարի, ինչը բացասական ցուցանիշ է։ Պարտքի միջին կշռված տոկոսադրույքն է ավելացել, եթե նախորդ տարի 7%-էր, ապա հիմա 7.2 % է դարձել։ Այսինքը, մենք ավելի թանկ ենք պարտք ներգրավում, բայց եթե հաշվի առնենք, որ հիմնականը ներքին պարտքն է, ապա այն ինչ-որ առումով բացատրելի է։

Panorama.am-Ո՞ր տարիներն են պետական պարտքի սպասարկման առումով պիկայինները։

Ա. Քթոյան- Պարտքի սպասարկման գումարային առումով պիկայինը 2025 թվականն է, երբ մոտ 2 մլրդ դոլարի պարտքի տոկոսի մարում և սպասարկում ունենք, որից մոտ 1.3 մլրդի պարտքի մարում կա և 700 մլն՝ տոկոսի սպասարկում։

Նաև 2031 թվականին ունենք բավականին բարձր պարտքի վճար, որը գերազանցում է 1.5 մլրդ դոլարը, մնացած տարիները հիմնականում 1.5 մլրդ դոլարի տիրույթում են։ Չէի ասի, որ այն քիչ է։ Մենք պետք է հասկանանք, որ մենք այսօր և վերջին տարիներին լրջագույն անվտանգային, սոցիալական մարտահրավերներ ենք ունեցել և ներքին ռեսուրսներն ակնհայտորեն բավարար չեն այդ ամենը հաղթահարելու համար։ Հիմնական պարտքը ներգրավվեց համավարակի, պատերազմի տարիներին և միևնույն ժամանակ ՀՆԱ-ի վատթարացում ունեցանք, որի հետևանքով արձանագրվեց ՀՆԱ-պարտք հարաբերակցության վատթարացում։

Այստեղ գլխավորն խնդիրեն այն է, թե արդյոք պետությունը կարողանում է եկամուտներ գեներացնել պարտքը սպասարկելու, պարտքային պարտավորությունները կատարելու համար և արդյոք կայուն են ֆինանսները և արդյոք ներքին ու արտաքին ներդրողները պատրաստ են կառավարությանը պարտք տալ։ Այդ ռիսկերի համար հաշվի են առնվում արտահանման ծավալները, հարկային եկամուտների գեներացումը, տնտեսական աճը, եթե բոլորը պահպանվեն ապա առաջիկա տարիներին պարտքի կառավարման ցուցանիշները էական բարելավում կունենան։

Panorama.am-Դուք ասացիք եկամուտների գեներցման մասին, բայց արտաքին ուղղակի ներդրումներ Հայաստան չեն գալիս, տրասֆերտներ են գալիս, բայց իրական տնտեսությունում չեն գեներացվում և արտահոսում են։

Ա Քթոյան-Եթե ուղղակի ներդրումերի մասին ենք խոսում, ապա մեծ ծավալի ներդրում չի գալիս Հայաստան։ Չի գալիս այնքան, ինչքան մեր կարիքներն են։ Գալիս է այն ճյուղերում, որտեղ հնարավոր է շահույթ ձևավորել, օրինակ՝ հանքագործություն, էներգետիկա, շինարարություն, անշարժ գույքի ոլորտ։ Դրանք կոնկրետ ներդրողներ են,  գալիս այստեղ ներդրում են անում շահույթ ստանալու համար։ Եթե որպես ներհոսք տրասֆերտներն ենք դիտարկում, ապա այն գալիս է և Հայաստանում ձևավորում է գնողունակ պահանջարկ և տնտեսականն աճի մի կտոր նաև դրա հաշվին է լինում, օրինակ՝ ծառայությունների ոլորտի աճը, նաև շինարարության ոլորտում։ Այսինքը, ֆինանսական հոսքերն այդ աճի մեջ որոշ մասնակցություն ունեն, իսկ պարտքի հետ կապելը տարամետ մեկնաբանություն կարող է ունենալ։ Իսկ այն, թե ինչո՞ւ մենք Հայաստանում ներդրումնային առումով ունենք խնդիրներ, դրանք Հայաստան չեն գալիս այնքան, որքան պետք է՝ այն առանձին շատ մեծ և խրոնիկական խնդիր է։   



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:04
Հեղեղված Ալավերդին՝ թռչնի թռիչքի բարձրությունից
Ալավերդի բնակիչ Էդիկ Սիմոնյանը թռչնի թռիչքի բարձրությունից նկարահանել է հեղեղված Ալավերդին։ Հիշեցնենք, որ մայսիս 26-ի գիշերը տեղացած...
Աղբյուր` Panorama.am
10:50
Արտակարգ իրավիճակ Երևանում․ Արշակունյաց պողոտայում առաջացած փոսի պատճառով մեքենա է ջարդվել
«Հերթական արտակարգ դրությունն է Երևանում»,-այս մասին ուշ գիշեր իրականացված ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտնել է Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՊԵԿ. Վրաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» անցակետերով
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա որում կա քաղաքացի.ՆԳՆ ՓԾ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից ուշացումով տեղեկություն են հայտնում Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ. «ՆԳՆ ՓԾ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Այսօրվանից կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքների երթևեկությունը
Անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով, ավտոճանապարհներին և երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրում-Ախթալա հատվածում...
Աղբյուր` Panorama.am
09:49
Տաշիրում տներ են ջրի տակ անցել
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաոս ա Տաշիրում, ԱԻՆ-ից մարդ չկա։ Ողջ գիշեր մարդիկ տներից դուրս են...
Աղբյուր` Panorama.am
09:34
Ալավերդիում մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ, ստորին հարկերում կոյուղաջրերը ետ են գալիս, լցվում բնակարաններ. Պապինյան
Գիշերը տեղացած հորդառատ անձրևի պաատճառով վարարած Դեբեդի ջրերը լցվել են Ալավերդի քաղաք։ Լրագրող Հրաչյա Պապինյանը հայտնում է, որ  ջրածածկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Եթե մինչև կեսգիշեր կայծակները չեն դադարում, ապա կեսգիշերին Երևանը վերածվում է Վենետիկի»
Vse42.ru-ի լուսանկարիչ Ալեքսանդր Պատրինը ֆեյսբութի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Նման նախանշան կա՝ եթե մինչև կեսգիշեր...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ալավերդիում աղետ է. վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան. Հրաչյա Պապինյան
«Ալավերդիում աղետ է. գիշերը տեղացած հորդառատ անձրևի պաատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան: Կապն աշխատում է...
Աղբյուր` Panorama.am
08:46
Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով միջպետական ճանապարհին
Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը...
Աղբյուր` Panorama.am
00:27
էէէ, որդի, էս ի՞նչ արեցիր. Տեր Աբելի զրույցը Նիկոլ Փաշինյանի արձանի հետ
Տեր Աբել քահանա Քարտաշյանը զրույց է հրապարակել  Նիկոլ Փաշինյանի արձանի հետ՝ այն որակելով հայրական զրույց։ Տեր Աբելը սահմանապահ յոթ...
Աղբյուր` Panorama.am
00:12
Որքան ձեզ բոլորիդ ասեմ` չի կարելի անվտանգությունը կտրել մարդուց ու նրա իրավունքներից. Թաթոյանը՝ իշխանություններին
«Հանուն ձեր պաշտոնների ու իշխանությունը պահելու՝ թաքուն պահեցիք իրականությունը ու անտեսեցիք մեր ժողովրդի իրավունքները, կոծկեցիք...
Աղբյուր` Panorama.am
00:12
Վաչե Թովմասյան. Շնորհակալ եմ Կարեն Կարագուլյանին, որ հենց ինձ է խորհուրդ տվել երկրորդ հայի կերպարի համար
Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը՝ Կաննի կինոփառատոնի գլխավոր «Ոսկե արմավենի» մրցանակով
Աղբյուր` Panorama.am
23:57
Հայաստանի քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել սփյուռքի շահերը․ Սամվել Կարապետյան
Հայաստանի համար կարևոր է չտրվել քաղաքական մանիպուլյացիայի տարբեր շահագրգիռ երկրների կողմից, քանի որ այդ գործողություններն ուղղակի սպառնալիք են...
Աղբյուր` Panorama.am
22:32
Փաստաբան. Նույնիսկ Ադրբեջանի իշխանության մտքով չէր անցնի այսպիսի զազրելի պատիժ նշանակել բոլոր պատերազմների մասնակից մարդու նկատմանբ
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Որպեսզի Արցախի գրանցմամբ ավտոմեքենան կարողանա տեխնիկական զննում անցնի եւ ԱՊՊԱ պայմանագիր կնքի պետք է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» ֆիլմն արժանացել...
Աղբյուր` Panorama.am
22:24
Ըստ ՔԿ-ի՝ հանրահավաքին մասնակցելու համար 6000 և 8000 դրամ են խոստացել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում նախկին համայնքի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
22:18
Փյունիկը հաղթեց Շիրակին և 16-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն
Գյումրիի Քաղաքային մարզադաշտում այսօր կայացավ ՀՊԼ վերջին՝ 36-րդ տուրում «Շիրակ»-Փյունիկ» հանդիպում ավարտվեց հյուրերի...
Աղբյուր` Panorama.am
22:07
Այլևս գիժը մայիսն է. Սուրենյան
«Մարտն ու մայիսը տեղերով փոխվել են: Այլևս գիժը մայիսն է»,-նշում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի»...
Աղբյուր` Panorama.am
21:57
Ուղղաթիռը չի դիմանում, եղանակը չի հանդուրժում, ես ի՞նչ անեմ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին
«Այսօր ձերբակալել են գործարար Հայկ Շահնազարյանին։ Ներդրող, բարիք բերող մարդիկ են, Արցախին էին ահռելի չափով օգնում։ Նվիրական, ճանապարհ...
Աղբյուր` Panorama.am
21:47
Միկոյան փողոցում քամու հետևանքով 3 բարդի է ընկել
 Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 25-ին, ժամը 19:24-ինահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
21:20
Գաղտնալսող սարքը տեղադրել են, մենք էլ իմացել ենք. Բագրատ Սրբազան
«Չեն փորձել, տեղադրել են գաղտնալսող սարք»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման...
Աղբյուր` Panorama.am
20:55
Միրզոյանը Բորելին հայտնել է, երբ Ադրբեջանի հետ հնարավոր կլինի հասնել վերջնական համաձայնության
ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մարտակերտի քաղաքապետին կալանավորեցին
Դատարանը (Դ.Աղրամանյան) կիրառեց 2 ամիս կալանք Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ։ այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։ Ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
20:29
«Իմնեմնիմի»-ում հերթապահությունը շարունակվում է
Քանի որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը երեք ամիս իրավունք չունեն վարել «Իմնեմնիմի» հաղորդումը (խափանման միջոցի պայմաններից...
Աղբյուր` Panorama.am
20:02
Տաթևի վանքի հարակից տարածքում բացվեց պտղատու նոր այգի
Տաթևի վանք համահայկական ուխտագնացության շրջանակներում այսօր տեղի  է ունեցել պտղատու նոր այգու բացման արարողություն, որը նախաձեռնել է...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հայտնի են միասնական քննությունների օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2024 թվականի 2-րդ՝ հիմնական փուլի միասնական քննությունների ժամանակացույցը....
Աղբյուր` Panorama.am
19:31
Փորձել են ծակել Անի Գրանդ հյուրանոցում Բագրատ Սրբազանի սենյակի հատակն ու լսողական սարք տեղադրել
«ԱԱԾ-ն և իրավապահ մարմինները շարունակում են խայտառակվել»,-հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ու...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սուրենյանց. Իշխանության նկատմամբ վստահության ճգնաժամը հասել է վտանգավոր մասշտաբի
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. ««Եթե Փաշինյանը հապաղի, ամեն բան ավելի դրամատիկ ընթացք է ունենալու. փողոցի լուծումները...
Աղբյուր` Panorama.am
18:54
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին ծննդյան օրվա առթիվ
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ՌԴ հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Մոսկվայում կայացած հայկական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իր լեգիտիմությունը ծրարի մեջ փաթաթած թող տանի դնի իրենց տանը. Սրբազանը՝ Փաշինյանի մասին
16:43 25/05/2024

Իր լեգիտիմությունը ծրարի մեջ փաթաթած թող տանի դնի իրենց տանը. Սրբազանը՝ Փաշինյանի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}