Մշակույթ 12:58 26/04/2024 Հայաստան

Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան

«Ես չեմ կարող հլու-հնազանդ լինել, առանց խոսելու, լռած տանել այն, ինչ կատարվում է մեզ հետ։ Չեմ կարող ասել, թե ինչ արդյունքի կհասնենք, բայց չեմ էլ կարող լռել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի  դերասան Արման Նավասարդյանը։

Նա Տավուշի մարզի Բերդ քաղաքում է ծնվել, ու, ինչպես միշտ, երեկ նույնպես իր հայրենակիցների կողքին էր, ովքեր արդեն 8 օր փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ դեմ լինելով միակողմանի զիջումներին, սահմանազատման աշխատանքներին, որոնք նախաձեռնել են Հայաստանի կառավարությունն ու Ադրբեջանը։

«Արդեն վերադարձել եմ Տավուշից, բայց վաղը նորից գնալու եմ։ Մենք պատրաստ ենք մինչև վերջ պայքարել հանուն մեր հողի։ Նրանք մարտական ու վճռական են տրամադրված։ Ու միայն տավուշցիներ չեն այնտեղ։ Դա մեզ համար ուղղակի տարածք չէ, կցված հող չէ, որ վերցնեն ու տան ինչ-որ մեկին։ Դա մեր հայրենիքն է, որտեղ մարդիկ են ապրում ու պատրաստ են պայքարել»,- նշում է  դերասանը։

Արման Նավասարդյանը հիշեցնում է պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մասին, ով եղել է Խորհրդային Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահի տեղակալը, խորհրդային Հայաստանի վերջին տարիներին համակարգել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։  Նա հաճախ անձամբ էր մեկնում այդ տարածքներ, տեղում ուսումնասիրելու, հասկանալու, թե կոնկրետ որ տեղանքով պետք է անցնի սահմանը։ 1980- ականներին Նոյեմբերյանի սահմանամերձ հատված մեկնած Վլադիմիր Մովսիսյանին ու հանձնաժողովի ևս երկու անդամի գողացել էին ադրբեջանցիները, ծեծել։ Կամ՝ 1991 թ.  Ոսկեպարի դեպքերը, երբ գյուղը պաշտպանելու եկած  Նոյեմբերյանի ոստիկանության աշխատակիցներին էին զինաթափել, սպանել ու գերեվարել։

«Մենք այդ ամենը գիտենք, չենք փորձում մոռացության մատնել։ Իսկ այն մարդիկ, ովքեր մոռացության են մատնում, դրանք մեկնաբանություններ գրողներն են ու նրանք, ովքեր վարկաբեկում են այս շարժումը, որը սկսվել է հանուն հայրենի հողը պահելու։

Մարդիկ հասկանում են, որ սա միայն Տավուշի հարցը չէ, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի հարցն է, մեր ամբողջ պետության, մեր սկզբունքի ու արժանապատվության հարցն է»,- ասում է Արման Նավասարդյանը։

Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է  25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։

«Ինձ կանչել են ուսումնավարժական զորահավաքի։ Հիմա պատրաստվում եմ, 25 օր չեմ կարողանալու իմ բուն մասնագիտական գործով զբաղվել։

Այն գրողներին, թե ինչու սահմանին չեմ, հայտնեք՝ շուտով կլինեմ, թեև միշտ եմ եղել սահմանին։ Կխոսենք 25 օրից»,- ասում է Արման Նավասարդյանը։

Մենք էլ դերասանին անփորձանք ծառայություն, բարի վերադարձ ենք մաղթում։

Ի դեմ, նշենք, որ Արման Նավասարդյանը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ Պահեստազորի սպա Արման Նավասարդյանը Արցախյան երրորդ պատերազմի  առաջին օրվանից ռազմաճակատ էր մեկնել։

Գլխավոր նկարը՝ Sputnik Արմենիայի։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:04
Հեղեղված Ալավերդին՝ թռչնի թռիչքի բարձրությունից
Ալավերդի բնակիչ Էդիկ Սիմոնյանը թռչնի թռիչքի բարձրությունից նկարահանել է հեղեղված Ալավերդին։ Հիշեցնենք, որ մայսիս 26-ի գիշերը տեղացած...
Աղբյուր` Panorama.am
10:50
Արտակարգ իրավիճակ Երևանում․ Արշակունյաց պողոտայում առաջացած փոսի պատճառով մեքենա է ջարդվել
«Հերթական արտակարգ դրությունն է Երևանում»,-այս մասին ուշ գիշեր իրականացված ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտնել է Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՊԵԿ. Վրաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» անցակետերով
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա որում կա քաղաքացի.ՆԳՆ ՓԾ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից ուշացումով տեղեկություն են հայտնում Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ. «ՆԳՆ ՓԾ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Այսօրվանից կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքների երթևեկությունը
Անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով, ավտոճանապարհներին և երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրում-Ախթալա հատվածում...
Աղբյուր` Panorama.am
09:49
Տաշիրում տներ են ջրի տակ անցել
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաոս ա Տաշիրում, ԱԻՆ-ից մարդ չկա։ Ողջ գիշեր մարդիկ տներից դուրս են...
Աղբյուր` Panorama.am
09:34
Ալավերդիում մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ, ստորին հարկերում կոյուղաջրերը ետ են գալիս, լցվում բնակարաններ. Պապինյան
Գիշերը տեղացած հորդառատ անձրևի պաատճառով վարարած Դեբեդի ջրերը լցվել են Ալավերդի քաղաք։ Լրագրող Հրաչյա Պապինյանը հայտնում է, որ  ջրածածկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Եթե մինչև կեսգիշեր կայծակները չեն դադարում, ապա կեսգիշերին Երևանը վերածվում է Վենետիկի»
Vse42.ru-ի լուսանկարիչ Ալեքսանդր Պատրինը ֆեյսբութի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Նման նախանշան կա՝ եթե մինչև կեսգիշեր...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ալավերդիում աղետ է. վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան. Հրաչյա Պապինյան
«Ալավերդիում աղետ է. գիշերը տեղացած հորդառատ անձրևի պաատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան: Կապն աշխատում է...
Աղբյուր` Panorama.am
08:46
Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով միջպետական ճանապարհին
Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը...
Աղբյուր` Panorama.am
00:27
էէէ, որդի, էս ի՞նչ արեցիր. Տեր Աբելի զրույցը Նիկոլ Փաշինյանի արձանի հետ
Տեր Աբել քահանա Քարտաշյանը զրույց է հրապարակել  Նիկոլ Փաշինյանի արձանի հետ՝ այն որակելով հայրական զրույց։ Տեր Աբելը սահմանապահ յոթ...
Աղբյուր` Panorama.am
00:12
Որքան ձեզ բոլորիդ ասեմ` չի կարելի անվտանգությունը կտրել մարդուց ու նրա իրավունքներից. Թաթոյանը՝ իշխանություններին
«Հանուն ձեր պաշտոնների ու իշխանությունը պահելու՝ թաքուն պահեցիք իրականությունը ու անտեսեցիք մեր ժողովրդի իրավունքները, կոծկեցիք...
Աղբյուր` Panorama.am
00:12
Վաչե Թովմասյան. Շնորհակալ եմ Կարեն Կարագուլյանին, որ հենց ինձ է խորհուրդ տվել երկրորդ հայի կերպարի համար
Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը՝ Կաննի կինոփառատոնի գլխավոր «Ոսկե արմավենի» մրցանակով
Աղբյուր` Panorama.am
23:57
Հայաստանի քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել սփյուռքի շահերը․ Սամվել Կարապետյան
Հայաստանի համար կարևոր է չտրվել քաղաքական մանիպուլյացիայի տարբեր շահագրգիռ երկրների կողմից, քանի որ այդ գործողություններն ուղղակի սպառնալիք են...
Աղբյուր` Panorama.am
22:32
Փաստաբան. Նույնիսկ Ադրբեջանի իշխանության մտքով չէր անցնի այսպիսի զազրելի պատիժ նշանակել բոլոր պատերազմների մասնակից մարդու նկատմանբ
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Որպեսզի Արցախի գրանցմամբ ավտոմեքենան կարողանա տեխնիկական զննում անցնի եւ ԱՊՊԱ պայմանագիր կնքի պետք է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» ֆիլմն արժանացել...
Աղբյուր` Panorama.am
22:24
Ըստ ՔԿ-ի՝ հանրահավաքին մասնակցելու համար 6000 և 8000 դրամ են խոստացել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում նախկին համայնքի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
22:18
Փյունիկը հաղթեց Շիրակին և 16-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն
Գյումրիի Քաղաքային մարզադաշտում այսօր կայացավ ՀՊԼ վերջին՝ 36-րդ տուրում «Շիրակ»-Փյունիկ» հանդիպում ավարտվեց հյուրերի...
Աղբյուր` Panorama.am
22:07
Այլևս գիժը մայիսն է. Սուրենյան
«Մարտն ու մայիսը տեղերով փոխվել են: Այլևս գիժը մայիսն է»,-նշում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի»...
Աղբյուր` Panorama.am
21:57
Ուղղաթիռը չի դիմանում, եղանակը չի հանդուրժում, ես ի՞նչ անեմ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին
«Այսօր ձերբակալել են գործարար Հայկ Շահնազարյանին։ Ներդրող, բարիք բերող մարդիկ են, Արցախին էին ահռելի չափով օգնում։ Նվիրական, ճանապարհ...
Աղբյուր` Panorama.am
21:47
Միկոյան փողոցում քամու հետևանքով 3 բարդի է ընկել
 Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 25-ին, ժամը 19:24-ինահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
21:20
Գաղտնալսող սարքը տեղադրել են, մենք էլ իմացել ենք. Բագրատ Սրբազան
«Չեն փորձել, տեղադրել են գաղտնալսող սարք»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման...
Աղբյուր` Panorama.am
20:55
Միրզոյանը Բորելին հայտնել է, երբ Ադրբեջանի հետ հնարավոր կլինի հասնել վերջնական համաձայնության
ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մարտակերտի քաղաքապետին կալանավորեցին
Դատարանը (Դ.Աղրամանյան) կիրառեց 2 ամիս կալանք Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ։ այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։ Ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
20:29
«Իմնեմնիմի»-ում հերթապահությունը շարունակվում է
Քանի որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը երեք ամիս իրավունք չունեն վարել «Իմնեմնիմի» հաղորդումը (խափանման միջոցի պայմաններից...
Աղբյուր` Panorama.am
20:02
Տաթևի վանքի հարակից տարածքում բացվեց պտղատու նոր այգի
Տաթևի վանք համահայկական ուխտագնացության շրջանակներում այսօր տեղի  է ունեցել պտղատու նոր այգու բացման արարողություն, որը նախաձեռնել է...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հայտնի են միասնական քննությունների օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2024 թվականի 2-րդ՝ հիմնական փուլի միասնական քննությունների ժամանակացույցը....
Աղբյուր` Panorama.am
19:31
Փորձել են ծակել Անի Գրանդ հյուրանոցում Բագրատ Սրբազանի սենյակի հատակն ու լսողական սարք տեղադրել
«ԱԱԾ-ն և իրավապահ մարմինները շարունակում են խայտառակվել»,-հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ու...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սուրենյանց. Իշխանության նկատմամբ վստահության ճգնաժամը հասել է վտանգավոր մասշտաբի
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. ««Եթե Փաշինյանը հապաղի, ամեն բան ավելի դրամատիկ ընթացք է ունենալու. փողոցի լուծումները...
Աղբյուր` Panorama.am
18:54
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին ծննդյան օրվա առթիվ
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ՌԴ հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Մոսկվայում կայացած հայկական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իր լեգիտիմությունը ծրարի մեջ փաթաթած թող տանի դնի իրենց տանը. Սրբազանը՝ Փաշինյանի մասին
16:43 25/05/2024

Իր լեգիտիմությունը ծրարի մեջ փաթաթած թող տանի դնի իրենց տանը. Սրբազանը՝ Փաշինյանի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}