Քաղաքական 13:54 26/04/2024 Հայաստան

Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս

Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական առումով շատ ծանր բան է որակում, որը սակայն մեծ ողբերգության՝ միակողմանի ու նվաստացուցիչ զիջումների հետևանք է, դրա ցավոտ բաղադրիչներից մեկը։

«Այլ բան հնարավոր էլ չէր սպասել, քանի որ հանձնող կողմը սովորաբար տարածքը տալիս է կոմֆորտ վիճակում, ցավոք սրտի, սա ցանկացած կապիտուլյացի բնական պայման է։ Մենք կարող ենք սահմանագծման-սահմանազատման մասին երկար խոսել, բայց եթե այն իրականացվեր ամբողջական, ոչ հատվածական, մենք իմանայինք, թե ինչ քարտեզ   է դրված դրա հիմքում, իմանայինք, թե որոնք են դրանց սկզբունքները, բոլոր գործընթացներին ցավոտ չէինք նայի, օրինակ, եթե նույն պարտավորությունը ունենար Ադրբեջանը, եթե մեզ հանձնելիս լիներ Ներքին Հանդի, Ջերմուկի, Սոթք-Խոզնավարի, Սև լճի  կամ այլ հատվածներ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Միակողմանի զիջումների դեմ մեկնարկած պայքարը, նրա խոսքով, եթե շուտով հստակ ձևակերպված քաղաքական օրակարգ ու ասելիք չունեցավ, ինքը դրական զարգացման քիչ հավանականություն կտեսնի։

«Պետք է լինի քաղաքական հստակ ասելիք ու օրակարգ։ Պայքարի մասնակիցներն այսօր ինչ կարող են, անում են, դեռ մի բան էլ ավելի, երախտիքի խոսք իրենց, հատկապես Բագրատ Սրբազանին։ Խոսքս այն մասին է, որ Հայաստանն այսօր կանգնած է մեկ հրամայականի առաջ՝ պետք են քաղաքական լուծումներ, որոնք մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանի անցնցում հեռացման մասին են։ Առանց դրա քաղաքական որևէ լուծում չի կարող ռացիոնալ կամ արդյունավետ լինել»,-ասաց նա։

Սուրենյանցի խոսքով, քաղաքական լուծումները պետք է մշակվեն կուսակցությունների ղեկավարների կողմից, որոնք անկախ մարտավարական տարբերություններից՝ պետք է լինեն Նիկոլ Փաշինյանի անցնցում հեռացման մասին։ Եթե դա տեղի չունեցավ, ճգնաժամը խորանալու է։

«Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս, վստահաբար եմ ասում։ Ինչո՞ւ։ Իշխանությունն այլևս չի կարողանում ամբողջովին վերահսկել իրավիճակը, ընդդիմությունն այլևս արդյունավետ լուծումներ չի գտնում իրավիճակը շտկելու համար, հասարակության շրջանում օբյեկտիվորեն նման իրավիճակներում՝ մանավանդ նվաստացուցիչ զիջումների ֆոնին ծնվում են  այպես ասած ավտոնոմ նախաձեռնություններ, որոնք առանց քաղաքական ռացիոնալ ու ճիշտ ուղղորդման կարող են վերածվել քաոսի»,-ասաց նա։

Սուրենյանցն ահազանգում է՝ եթե քաղաքական լուծումներ չառաջարկվեն, չգտնվեն ճգնաժամը խորանալու է բոլոր ոլորտներում։

«Ես ակամայից ինձ բռնացնում եմ մի դաժան մտքի վրա։ Մեր իրականությունը շատ նման  Ժան Ժակ Ռուսոյի նկարագրած նախահեղափոխական Ֆրանսիային, երբ բախվում են երկու տարբեր ֆրանսիաներ, հիմա մենք կանգնած ենք երկու տարբեր հայաստանների բախման վտանգի առաջ։ Ընդհանրապես մենք շատ խոր քաղաքակրթական ճգնաժամի մեջ ենք գտնվում, որ հասարակության սեգմենտները չեն կարողանում կոնսենսուս ձևավորել պետականության  հիմնադրույթների շուրջ, սրանից մեծ ճգնաժամ ուղղակի հնարավոր չի պատկերացնել»,-մանարամասնեց նա։

Քաղաքագետի համոզմամբ, ճգնաժամը հաղթահերելու համար նախ և առաջ պետք է ազատվել այն իշխանություններից, որը  շատ վատն է տարբեր հարթություններում, չկա մի հարթություն, որը քննարկելու դեպքում կարելի է խոսել իշխանության դրական հետքի, հաջողելու մասին։

«Չկա նման հարթություն։ Ու քանի որ իշխանության մոտ հիմա միացրած է միայն ինքնապահպանման ռեժիմը, որն ի հաշիվ Հայաստանի է, դա բերելու է կոլապսի, եթե լուծումներ չգտնենք»,-ընդգծեց նա։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:40
Երևանի տարբեր վայրերից մոտ 360 տ անձրևաջուր է հեռացվել
Մայիսի 26-ին, ժամը 08։40-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ...
Աղբյուր` Panorama.am
22:29
Հայաստանում գետերի ջրի մակարդակը նվազում է
Ժամը 20։00-ի դրությամբ առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ դիտվել է ջրի մակարդակի նվազում. Դեբեդ գետի ավազանում 80 սմ-ով (ջրի ելքը 386...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մայիսի 26-ին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող. ՀՀ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է...
Աղբյուր` Panorama.am
22:12
ՌԴ ԱԻՆ-ը Հայաստանին օգնություն է առաջարկել
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանին օգնություն է առաջարկել ջրհեղեղների հետևանքների վերացման համար։ Այդ մասին տելեգրամյան...
Աղբյուր` Panorama.am
21:41
Անհրաժեշտության դեպքում կգործեն ուղղաթիռներ. ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը գրում է. «Ախթալայի կամուրջի փլուզման հետևանքով կապը կտրված է Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան,...
Աղբյուր` Panorama.am
21:34
Այս պահին մեր հայրենիքի հյուսիսային հատվածը խոցված է. Բագրատ սրբազան
«Այս պահին հաստատվեց, որ երեք զոհ ունենք աղետի գոտում։ Մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զավակների հոգիների խաղաղությունը»,-կառավարական...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերադառնում ենք Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Այս պահին Դեմիրճյան փողոցով վերադառնում ենք Հանրապետության հրապարակ, որպեսզի վաղվա մեր հստակ գործողությունների մասին միասին խոսենք,...
Աղբյուր` Panorama.am
21:17
Սուրեն Պետրոսյանն իշխանության ներկայացուցիչներին հորդորեց պատվով կատարել իրենց ընտրությունը
«Ավելի սքանչելի տեսարան չեմ տեսել»,-ասաց բեմահարթակ բարձրացած Սուրեն Պետրոսյանը՝ դիմելով երթի մասնակիցներին։ Նա նշեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ
Ըստ օպերատիվ իրավիճակի՝ ժամը 19.30-ի դրությամբ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց...
Աղբյուր` Panorama.am
20:37
Դուք արդեն նախկին եք դարձել, հրավիրում եմ ներկայի հետ հանդիպման.Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
«Նիկոլ Փաշինյան, այս վայրկյանից սկսած հանդիպելու բաց և քննարկելիք թեմա ունենք միասին»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը՝  երթով...
Աղբյուր` Panorama.am
20:19
Բագրատ Սրբազան. Թույլ չտալ, որ մեր շարքերում ինքնահրկիզվող, աղմուկ-աղաղակող մարդիկ լինեն
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հազարավոր մարդիկ այս պահին կառավարական ամառանոցների մոտ են։ Արքեպիսկոպոսը մարդկանց հանդարտության,...
Աղբյուր` Panorama.am
20:18
Հեղեղումների հետևանքով ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով
Հեղեղումների արդյունքում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով։ Այս մասին հայտարարում է ՀՀ բարձր տեխնոլոգիական...
Աղբյուր` Panorama.am
20:07
Վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը
Լոռու մարզպետարանից հայտնում են, որ հորդառատ անձրևների հետևանքով Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ձորագետի կիրճում, վնասվել է Ստեփանավան...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ես իմ կյանքը զոհաբերել եմ, նախադեպ կա՞, որ արքեպիսկոպոսը հայտնվի իմ կարգավիճակում. Բագրատ Սրբազան
«Ես իմ կյանքը զոհաբերել եմ։ Նախադեպ կա՞, որ արքեպիսկոպոսը հայտնվի իմ կարգավիճակում։ Ունե՞ք։ Չէ, չունեք։ Հայաստանում»,- դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:52
Խաղատնից հեռացվել է 15 տ անձրևաջուր
Մայիսի 26-ին, ժամը 15։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում խաղատուն է ջրալցվում․...
Աղբյուր` Panorama.am
19:36
Այն ո՛չ շնորհավորելիք, ո՛չ էլ ուրախանալու առիթ է. Բագրատ Սրբազան
«Այս իշխանությունները ստախոս են, ինչու ակտիվացրեցին հատկապես սահմանապահ գյուղերում տների հատկացման ծրագիրը, պարզ է պատասխանը՝ բոլորին...
Աղբյուր` Panorama.am
19:24
Քաղաքացիները շարժվում են դեպի կառավարական ամառանոց, որտեղ ոստիկանական բազմաթիվ ուժեր են կենտրոնացած
Հանրապետության հրապարակում հանրահավաքի ավարտից հետո քաղաքացիները Տավուշի թեմ  առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ...
Աղբյուր` Panorama.am
19:17
39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն. ԱՆ
39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ  ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:06
ՔԿ. Հանցավոր բոլոր ոտնձգությունների բացահայտման, պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է հետևողականություն
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Հանրապետությունում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:58
Մարիա Զախարովա. Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին
Հայաստանում ռուս դիվանագետները կապի մեջ են տեղական իշխանությունների հետ՝ երկրի հյուսիսային շրջաններում մոլեգնող աղետի հետևանքով տուժածներին...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս պահի տվյալներով կա 2 զոհ, 2 անհայտ կորած. նախարար
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Լուրեր»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Դեբեդ գետի վարարման...
Աղբյուր` Panorama.am
18:42
Մի շարք բնակավայրերում բնակչության անվտանգության նկատառումով դադարեցված է ջրամատակարարումը. «Վեոլիա Ջուր»
Աղստև գետի վարարման և հունից դուրս գալու հետևանքով ևս խնդիրներ են առաջացել ջրամատակարարման համակարգում: Այս մասին հայտնում է «Վեոլիա...
Աղբյուր` Panorama.am
18:35
Գործելու ենք օրենքի պահանջներով և իրավական դաշտում բոլոր հնարավոր միջոցներով. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու դառնալու իրավական գործընթացի մասին
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակից անդրադարձավ նաև իր՝ վարչապետի թեկնածու դառնալու իրավական...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վաղը ժամը 8-ից սկսած լինելու ենք հրապարակներում. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր գործողությունները միտված են լինելու վաղն առավոտյան ժամը 8-ին հրապարակներում, նախաշնծված վայրերում մեր գործողություններով ստիպել...
Աղբյուր` Panorama.am
18:12
Տավուշում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ
Ժամը 17.00-ի դրությամբ փրկարարական աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրկարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված է 324 փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
18:06
Այս հրապարակից ես գնալու եմ կառավարական ամառանոց. Բագրատ սրբազան
«Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին։ Մի ժամանակ քեզ ժողովրդական մարդ էիր համարում, հեծանիվով էիր պտտվում, գետնից աղբ էիր վերցնում։ Սակայն շատ շուտ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Վեհափառ Հայրապետին ներկայացնելով իրավիճակը՝ խնդրել եմ իմ 30-ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել. Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ սառեցնելու իր 30-ամյա հոգևոր...
Աղբյուր` Panorama.am
17:57
Քաղաքագետ. Լիահույս եմ, որ Վեհափառ Հայրապետն ու հոգևոր դասը չեն ընդունի Բագրատ Սրբազանի խնդրանքը
«Լիահույս եմ, որ Վեհափառ Հայրապետն ու հոգևոր դասը չեն ընդունի Բագրատ Սրբազանի՝ հոգևոր ծառայությունը սառեցնելու մասին խնդրանքը»,-նման...
Աղբյուր` Panorama.am
17:48
Նիկոլ Փաշինյան, եթե քո թիմը քեզ համար արժեք ունի, հրաժարական տուր, գոնե մերձավորներիդ չավիրելու համար. Բագրատ Սրբազան
«Նիկոլ Փաշինյան, մենք չենք ուզում, որ քո քաղաքական թիմը բաժանվի ու պառակտվի։ Մարդուն տրամադրենք մարդու, հային հայի դեմ։ Դրանից խուսափելու...
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան.Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է
Հանրապետության հրապարակում ընթացող Համազգային հանրահավաքի ընթացքում ԵՊՀ պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը, վկակալոչելով անցած շաբաթ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բաղձալի հաղթանակը շատ մոտ է. Բագրատ Սրբազան
17:22 26/05/2024

Բաղձալի հաղթանակը շատ մոտ է. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}