News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Չինաստանի ԱԳՆ-ն հրավիրել է Պեկինում Գերմանիայի դեսպան Պատրիսիա Ֆլորին՝ ՉԺՀ-ի օգտին լրտեսության սկանդալի առնչությամբ։

Ըստ Deutsche Welle-ի՝ Գերմանիայի դեսպանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ այս շաբաթ Չինաստանի հետախուզական ծառայությունների օգտին լրտեսելու մեղադրանքով ձերբակալված Գերմանիայի չորս քաղաքացու գործով, իրեն հրավիրել են Չինաստանի ԱԳՆն Արտաքին գործերի նախարարություն»,- ասել է Ֆլորը:

Նա ընդգծել է, որ Գերմանիան չի հանդուրժում լրտեսությունը երկրում, անկախ նրանից, թե լրտեսները որ երկրից են: Դեսպանը նշել է, որ Գերմանիան սահմանադրական միջոցներով է պաշտպանում ժողովրդավարությունը և սահմանադրական պետությունը: Պատրիսիա Ֆլորը շեշտել է, որ հետաքննությունը վարում է գլխավոր դատախազը, և. անկախ դատարանը կորոշի մեղադրանքը։

Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը չինական լրտեսության կասկածելի գործունեության հետաքննության գործով Գերմանիայի ԱԳՆ էր կանչվել ապրիլի 23-ին։

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբին հայտնել է, որ  Չինաստանը Գերմանիային խստորեն զգուշացրել է Պեկինին լրտեսության մեղադրանք ներկայացնելու առնչությամբ՝ ընդգծելով, որ մեղադրանքը անհիմն է:  

Դիվանագետը հավելել է, որ Պիկինը դատապարտում է Չինաստանի դեմ զրպարտությունը և վարկաբեկումը՝ պահանջելով, որ Գերմանիան երկկողմ հարաբերությունները վնասելու փորձեր անելիս զգոություն ցուցաբերի, ավելի զուսպ արտահայտվի և անհապաղ վերջ տա չարամիտ շահարկումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ