News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին Ղազախստանում Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների 21-րդ հանդիպման շրջանակում բանակցել է Չինաստանի պաշտպանության նախարարի հետ։

Նախարարը, երախտագիտություն հայտնելով մերձավորարևելյան զարգացումների վերաբերյալ Չինաստանի կառավարության տեսակետների, հատկապես Իրանի հյուպատոսարանի վրա Իսրայելի հարձակումը դատապարտելու համար,  ընդգծել է, որ վերջին լարվածությունը և Գազայում տիրող իրավիճակը տարածաշրջանում ԱՄՆ-ի ապակայունացնող գործողությունների և սիոնիստական ​​ռեժիմին աջակցելու արդյունք են:

Ըստ ԻՐՆԱ-ի՝ Իրանի պաշտպանության նախարարը, անդրադառնալով նախագահ Ռաիսիի Չինաստան կատարած այցին եւ երկու կողմերի միջեւ համապարփակ համագործակցության ծրագրի ստորագրմանը, շեշտել է, որ տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների լուծման համար անհրաժեշտ է կողմերի միջև ավելի սերտ համագործակցություն և մերձեցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ