Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Փարիզը դիտարկում է պաղեստինցիների նկատմամբ բռնությունների համար պատասխանատու իսրայելցի վերաբնակիչների դեմ պատժամիջոցների ընդլայնման հնարավորությունը:
Ըստ Today in Israel պորտալի՝ երկու առաջնորդները խստորեն դատապարտել են Իսրայելի՝ միջազգային իրավունքին հակասող վերջին հայտարարությունները Հուդեայում և Սամարիայում բնակեցման մասին։
Մակրոնն ու Աբդուլլահը նաև քննարկել են Գազայի հատվածի աղետալի հումանիտար իրավիճակը և խոր մտահոգություն հայտնել Ռաֆահի վրա Իսրայելի հարձակման հեռանկարների կապակցությամբ:.
Մակրոնը վերահաստատել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակումը բացարձակ առաջնահերթություն է: