News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Կիրանց գյուղում ոստիկանների և բնակիչների միջև բախումից հետո Տավուշի թեմի առաջնորդ, սահմանազատման և տարածքային զիջումների դեմ բնակիչների պայքարն առաջնորդող Բահրատ արեքպիսկոպոս Գալստանյանն այցելել է Իջևանի բուժկենտրոնում գտնվող 2 ոստիկաններին, որոնք վնասվածքներ էին ստացել։ Այս մասին տեղեկացնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը: Առանց պետհամարանիշի մեքենայի համար ճանապարհ բացելու համար սեւբերետավորները սկսել են ուժ գործադրել հավաքվածների նկատմամբ, այդ թվում՝ կանանց:

Բագրատ Սրբազանը հայտնեց, որ մեքենայում գտնված անձինք բախման ժամանակ դուրս են եկել մեքենայից և հեռացել, և ճանապարհը փակելն այլևս անիմաստ է: Տավուշի թեմի առաջնորդը խորհուրդ տվեց քաղաքացիներին բացել ճանապարհը և թույլ տալ դատարկ մեքենաներին հեռանալ:

NEWS.am-ի հետ զրույցում Կիրանցի բնակիչներից մեկը տեղեկացրեց, որ բախման ժամանակ ոստիկանները լուսաձայնային նռնակներ են կիրառել, ինչի հետևանքով մի քանի բնակիչ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Նրանցից ոմանք շտապօգնության մեքենայով ավելի ուշ տեղափոխվել են բուժկենտրոն։ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն ավելի ուշ հայտնել է «Արմենպրես»-ին, որ ոստիկանները լուսաձայնային նռնակ կամ հատուկ այլ միջոց չեն կիրառել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ տավուշցիները շրջափակել էին ճանապարհով անցնել ցանկացող մեքենաներից մեկը, և պահանջում էին մեքենայի մեջ գտնվող անձանց՝ դուրս գալ: Նրանք ասում էին, որ իրենց տեղեկություններով՝ այդ մեքենայի մեջ քարտեզագրման աշխատանքներ իրականացնողներն են եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ