News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ներքին գործերի նախարարությունը հերքում է, որ ոստիկանները Տավուշի մարզի Կիրանց համայնքում բնակիչների հետ բախման ժամանակ նրանց դեմ լուսաձայնային նռնակ են կիրառել։

«Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ավելի վաղ Կիրանցի բնակիչներից մեկը հայտնել էր NEWS.am-ին, որ ոստիկանները բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել, ինչի հետևանքով մի քանի բնակիչ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել, սակայն հոսպիտալացվածներ չկան։ Ավելի ուշ տուժած մի քանի բնակիչների՝ այդ թվում կանանց, շտապօգնությունը տեղափոխել է հիվանդանոց։

Ոստիկանների և բնակիչների միջև բախման տեսագրությունում պայթյունի նմանվող ձայն է հնչում։

Կադրերում երևում է նաև, որ հարակից բլուրին հրդեհ է բռնկվել։

Տպել
Ամենաշատ