News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այսօր բնակիչների խնդիրներն ուսումնասիրելու և գույքագրելու նպատակով պետական գերատեսչությունների՝ Կիրանց մեկնած մասնագետների հետ ավտոմեքենայում փոխվարչապետ, սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը չի եղել։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են փոխվարչապետի գրասենյակից՝ հերքելով շրջանառվող տեղեկությունները։

Ավելի վաղ Կիրանցի բնակիչները 168.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ այն մեքենայում, որի ճանապարհը փակել էին, նկատել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, կասկածներ հայտնել նաև, որ մեքենայում, գուցե, եղել է նաև Ադրբեջանի փոխվարչապետ, սահմանազատման հարցերով ադրբեջանական հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևը։ «Այլապես նրանց համար անհասկանալի էր, թե ինչու թույլ չտվեցին տեսնել մեքենայի ներսում գտնվողներին»,- բնակիչներին մեջբերում է աղբյուրը։

Տպել
Ամենաշատ