News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնականները հայտարարել են հսկա ծովային դինոզավրերի նոր տեսակի հայտնաբերման մասին։ Առաջին գյուտն արվել է դեռևս 2018 թվականին, սակայն հնէաբանները ձգտում էին ավելի շատ ապացույցներ ձեռք բերել, ուստի չէին շտապում հրապարակման հարցում։

Եվ ահա, երկու տարի առաջ արվեց երկրորդ հայտնագործությունն առաջինից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Ուելսի Սևեռն գետի գետաբերանի լողափում: Արարածին գետի պատվին անվանել են Ichthyotitan severnensis։ Ըստ Tehkult գիտական հանդեսի՝այս պահին գիտնականների տրամադրության տակ կա հսկայի ծնոտների միայն մի քանի բեկոր, ուստի նրա չափերի, ապրելակերպի և այլնի վերաբերյալ բոլոր եզրակացությունները միայն տեսական են։

Ծնոտի ոսկորը իխտիոզավրերի շրջանում ճանաչված հսկա շոնիզավրի ծնոտի հետ համեմատելով՝ գիտնականներն 25%-ի տարբերություն են արձանագրել։ Սա նշանակում է, որ չնայած շոնիզավրի մարմնի երկարությունը մոտ 20 մետր է, իխտիոտիտանինը ​​կարող է հասնել 26 մետրի:

Այսօր ծովային բոլոր դինոզավրերի շրջանում դա ռեկորդ է, թեև առավել երկար արարածներ ապրել են ցամաքում՝ հիմնականում իրենց երկար պարանոցի հաշվին: Իխտիոտիտանն անվիճելի գիշատիչ է՝ հավանաբար սննդի շղթայի ամենավերին աստիճանին, բայց շատ կարճ՝ շուրջ 2 միլիոն տարի, քանի որ դարձավ իխտիոզավրերի ճյուղի զարգացման պսակը:

Այս հսկան ապրել է մոտ 200 միլիոն տարի առաջ և, ի վերջո, դարձել է էվոլյուցիայի զոհ՝ իր տեղը զիջելով ճկուն պարանոցով պլեզիոզավրերին և գերգիշատիչ մոզազավրերին: Գիտնականներն այժմ հնագույն հրեշի ամբողջական գանգը գտնելու հույսով ուսումնասիրում են Ուելսի տարածքը՝ իրենց վարկածները հաստատելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ