ԱՄՆ-ում կայացել է նախագահի թեկնածուների առաջին բանավեճը

            Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքի ՀոՖստրա համալսարանում կայացել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի առաջին բանավեճը, հայտնում են ամերկյան լրատվամիջոցները: Բանավեճը տևել է մոտ մեկուկես ժամ, որին ուղիղ եթերով հետևել է ավելի քան 100 միլիոն մարդ:   

            Համաձայն հեռուստադիտողների շրջանում ամերիկյան CNN հեռուստաընկերության անցկացրած հարցման՝ բանավեճում հաղթանակ է տարել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը: Հարցվածների 62%-ը բանավեճում հաղթող է համարել Հիլարի Քլինթոնին, 26%-ը՝ Դոնալդ Թրամփին, իսկ մնացած 12%-ը դժվարացել է պատասխանել հարցմանը:

            Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություննեը կայանալու են այս տարվա նոյեմբերի 8-ին:

 

Image: abcnews.go.com

       

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.