Ահաբեկչական գործողություններ են նախապատրաստվում Մեծ Բրիտանիայում և Եվրոպական մի շարք երկրներում

            Ջաբաթ ալ-Նուսրա ահաբեկչական խմբավորումը (վերջերս հայտարարել են, որ այլևս կապ չունեն Ալ-Քաիդայի հետ և, փոխելով իրենց անունը, դառնում են Ջաբաթ Ֆատահ աշ-Շամ) մի շարք ահաբեկչական գործողություններ է նախապատրաստում Մեծ Բրիտանիայում և Եվրոպական երկրներում։ Այս մասին հայտնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Times պարբերականին։

            Աղբյուրի հավաստմամբ՝ ահաբեկչական գործողությունները ծրագրվում են վերջին շրջանում Սիրիայի և Իրաքի տարածքում ԻՊ-ի կրած անհաջողությունների ֆոնին։ Հաղորդվում է, որ ահաբեկիչներն արդեն հարձակումների կոնկրետ պլաններ են մշակում։

            Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնի խոսքով՝ Ջեբաթ ալ-Նուսրա ահաբեկչական խմբավորումը անմիջական վտանգ է ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ՝ ամբողջ Եվրոպայի համար։

 

Photo: Reuters

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.