Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացու, որը կասկածվում է լրտեսության մեջ

             Ռուս իրավապահները Մոսկվայում ձերբակալել են Ուկրաինայի մի քաղաքացու, որը կասկածվում է լրտեսություն կատարելու մեջ: Այս մասին հայտնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Ազգային անվտանգության ծառայությանը (ФСБ):

            Աղբյուրի հավաստմամբ՝ ձերբակալվածը Ուկրաինայի Պաշտպանության նախարարության հետախուզության ծառայութան կադրային գնդապետ, 47-ամյա Ռոման Սուշենկոն է: Ռուս իրավապահների համոզմամբ՝ Սուշենկոն Մոսկվայում գաղտնի տվյալներ էր հավաքում ռուսական բանակի վերաբերյալ:

            Ռոման Սուշենկոն, ըստ փաստաթղթերի, «Ուկրինֆորմ» լրատվական գործակալության աշխատակից է: Ուկրաինական կողմի հավաստմամբ՝ նա 2002թ-ից աշխատում է այդ գործակալությունում և Մոսկվա էր մեկնել անձնական գործերով: Ոկրաինայի Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ աշխատանքներ են տարվում ձերբակալության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Фото: ФСБ РФ

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.