Թուրքիան պատասխան կրակ է բացել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ

            Թուրքական հրետանին պատասխան կրակ է բացել «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ այն բանից հետո, երբ վերջինս գնդակոծել էր Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քիլիս քաղաքը: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի Գլխավոր շտաբին:

            Ավելի վաղ Քիլիսի քաղաքային իշխանությունները հայտնել էին, որ Սիրիայի տարածքից արձակված արկ է պայթել քաղաքի շուկաներից մեկում: Տեղի ունեցածի հետևանքով վրավորվել էր սիրիացի 6 փախստական, որից 5-ը՝ երեխա:

            Նախկինում ևս ԻՊ-ի դիրքերից այս քաղաքի ուղղությամբ հրթիռային հարձակումներ են եղել, ինչի արդյունքում զոհվել է ավելի քան 20 մարդ, իսկ վիրավորվել՝ մոտ 40-ը: Թուրքական հրետանին ամեն անգամ պատասխան կրակ է բացել:

 

Photo: wsj.com

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.