Եվ այս երկիրն ասում է, թե ուրիշ երկրներում կաշառակերության կա

Ամերիկյան տրանսպորտային անվտանգության կազմակերպությունը 1,4 միլիոն դոլար է վճարել մի ծրագրի համար, որը պատահականության սկզբունքով ցույց է տալիս աջ կամ ձախ կողմի նշան. գրում է geek.com կայքը:

Եթե վերջին տարիներին եղել եք ԱՄՆ-ի օդանավակայաններում, ապա ծանոթ կլինեք ուղևորների զննման կարգին: Տրանսպորտային անվտանգության կազմակերպության համակարգը ցածր ռիսկայնության ուղևորներին թույլ է տալիս չհանել կոշիկները և գոտին: Նախքան այդ, ծրագիրը պատահականության սկզբունքով ցույց է տալիս, թե ուղևորը որ կողմ պետք է գնա: Այդպիսով, ուղևորները չեն կարող կանխագուշակել՝ իրենք որ կողմ պետք է գնան ստուգում անցնելու համար:

Աղբյուրի համաձայն՝ Տրանսպորտային անվտանգության կազմակերպությունը պլանշետները և հավելվածը գնել է ամերիկյան «Միջազգային բիզնես մեխանիզներ» ընկերությունից: Ընդհանուր պրոյեկտի համար վերջինիս վճարվել է 1,4 միլիոն դոլար:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.